Լրահոս

2020-01-13
2020-01-11
  • Հասարակական
    Շնորհակալություն

    Այսօր շնորհակալության միջազգային օրն է: Հայլուրի տեսախցիկը շրջել է Երևանի փողոցներով պարզելու թե ում և ինչի համար են շնորհակալ մեր քաղաքացիները:

    21:55
    11.01.20
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվն աճում է

    Հայաստանում H1N1 գրիպից մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում, նշում է միայն, որ դեպքը երեկ է տեղի ունեցել: Սուր շնչառական վարակներով՝ հոսպիտալացվածների 98%-ը մինչև 18 տարեկան է: Ըստ նախարարության, սուր շնչառական վարանկերով հիվանդությունները աճել են ամբողջ եվրոպական տարածաշրջանում, նաեւ մեր երկրում: Միևնույն ժամանակ, հայտնում են, թե նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են պոլիկլինիկաներ դիմելությունը եւ թոքաբորբով հոսպիտալացումները:

    21:54
    11.01.20
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍ նախարարը կոչ է անում պահպանել տուն-հուշարձանները

    Կրթության, գիտության, սպորտի ու նաև մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը առավոտից թակել է մշակույթային արժեք ունեցող տներում ապրող կամ աշխատող քաղաքացիների դռները՝ նրանց թռուցիկ-նամակներ փոխանցելու: Նախարարը այսպիսով կոչ է արել պահպանել տուն-հուշարձաները և անհարկի ձևափոխություններ չանել շենքերում: Զգուշացնող առաջին նամակը Հարությունյանը փոխանցել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիլյանի թոռնուհիներին:

    21:54
    11.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ուկրաինական օդանավը Իրանն է խոցել. Թեհրանը ներողություն է խնդրում

    Առավոտից աշխարհը ցնցված է Իրանի իշխանությունների խոստովանությունից, որ իրենք են սխալմամբ խոցել ուկրաինական օդանավը, որի կործանումը 176 մարդու կյանք է խլել: Իրանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսով քննարկել են ավիաաղետից հետո ստեղծված վիճակը: Սև արկղերը ուղարկվելու են Ֆրանսիա՝ վերծանման: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկն էլ՝ հայտարարել է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ պատրաստ է ենթարկվել իշխանության ցանկացած որոշման:

    21:52
    11.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Փրկարարներն իջեցրել են 20-ամյա աղջկան՝ 6-րդ հարկից

    Երևանում 7-րդ հարկից ընկած 20-ամյա աղջկա վիճակը բավարար է: Նա հրաշքով է փրկվել՝ ընկնելով 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանների վրա:

    21:51
    11.01.20
    Ավելին
  • Քաղաքական
    Իշխանության տանը կռիվ է ընկել. «ամուսնացիր, կանցնի»

    Խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը հնարավոր է քննարկի «Իմ քայլական» պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցը, որը վիրավորական արտահայտություն է արել գործընկերուհու՝ Սոֆյա Հովսեփյանի հասցեին: Սարուխանյանը Հովսեփյանին կոչ էր արել «բամբասանքի լեզվով չխոսել» եւ հեգնել «Ամուսնացիր, կանցնի»: Այս արտահայտությունը շատերի գնահատմամբ, սեռական խտրականության դրսեւորում է, եւ պետք է խստորեն դատապարտվի:

    21:50
    11.01.20
    Ավելին
  • Մարալիկում ծնված բողոքը

    Պատգամավորների հակամարտության պատճառ դարձած թեման Մարալիկի ծննդատունը փակելու հարցը, սրվում է: Ինչպես Մարալիկի բնակիչները, այնպես էլ բժիշկները չեն կարողանում հասկանալ թե ինչու՞ է նախարարությունը ուզում կանխարգելել մանկական ու մայրական մահացությունները մի քաղաքում, որտեղ դրանք չկան:

    21:49
    11.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Բանակում մահվան դեպքերը կրճատվե՞լ են

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բանակում զինծառայողների մահացության դեպքերը հասել են «պատմական մինիմումի», առնվազն կասկածելի են թվում փորձագետներին: 

    21:47
    11.01.20
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն I Հունվարի 11
    11:45
    11.01.20
    Ավելին