Լրահոս

2020-01-10
2020-01-09
  • Աշխարհ
    Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն «անկախություն» են ուզում

    Մեծ Բրիտանիան իրարանցման մեջ է: Թագավորական ընտանիքի համար անսպասելի որոշում են կայացրել արքայազն Հարրին և նրա կինը Մեգան Մարքլը: Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամի իրենց լիազորություններից և ֆինանսական արտոնություններից։ Երիտասարդ ամուսինները մտադիր են աշխատել՝ ֆինանսապես անկախ դառնալու համար: Նրանք նաև պատրաստվում են բացել բարեգործական կազմակերպություն: Ցանկանում են բնակվել նաեւ ԱՄՆ-ում։ Բուքինգհեմյան պալատը զույգի այս որոշումը միանշանակ չի ընդունել:

    22:08
    09.01.20
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի աջակից. «մեր պայքարը հանուն լավ Հայաստանի է»

    Դատարանի բակ՝ երկրորդ նախագահին սատարելու են գնացել նրա աջակիցները: Նրանք խոսել են Նոր Հայաստանի իրավական նոր թրենդի մասին, երբ տաբեր քրեական պատմությունների հերոսներ ներկայանում են Քոչարյանի աջակից: «Միացում» շարժման անդամները վստահեցնում են, որ իրենց համախոհները չեն կարող որեւէ քայլ անել պետականության դեմ, քանի որ իրենց պայքարը հանուն լավ Հայաստանի է:

    22:07
    09.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Բազմոցին պառկած մարդը եւ կառավարության «ստանդարտները»

    «Աղքատությունը մարդկանց գլուխներում է» մտքի հեղինակը Հայաստանի վարչապետը, այսօր էլ ասել է, որ կառավարությունը չի պատրաստվում հաղթահարել բազմոցին պառկած մարդու աղքատությունը: 

    22:06
    09.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Բալային համակարգը կփոխի՞ ճանապարհների «սեւ» վիճակագրությունը

    Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում ավոտվթարի զոհերի թիվը ավելացել է մոտ 30 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ վերջին երկու տարիներին հանրապետության գրեթե բոլոր մեծ ու փոքր ճանապարհներին աչագաչափեր, տեսանկարահանող սարքեր են հայտնվել: Այս տարվանից էլ բալային համակարգն է ուժի մեջ մտել, որ փոխվի սև վիճակագրությունը:

    22:05
    09.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Նախարարը Մարալիկի ծննդատունը փակում է՝ հանուն մարալիկցիների

    Մարալիկի ծննդատունը փակելու մտքից առողջապահության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել: Նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ ծննդատունը փակում են ոչ թե գումար խնայելու համար, այլ որովհետև այն վտանգավոր է մարալիկցի ծննդկանների ու նորածինների համար, նաև ծնունդներն են քիչ: Ինչպես հիշում եք, Մարալիկի բնակիչները երեկ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով չփակել ծննդատունը:

    22:04
    09.01.20
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի գործով դատական նիստ. նոր միջնորդություններ

    Երևանում այսօր վերսկսված՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: Տուժածներից մեկի ներկայացուցիչը, ըստ Քոչարյանի փաստաբանների, սպառնացել է իրենց: Հայկ Ալումյանը փորձել է դատավոր Աննա Դաիբեկյանի ուշադրությունը հրավիրել կատարվածի վրա, սակայն Դանիբեկյանը կողմերից պահանջել է չխաթարել դատական նիստի ընթացքը:

    22:03
    09.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    ԱՄՆ-Իրան. ջրի կաթիլ՝ թեժ կրակի մեջ

    Միացյալ Նահագների ներկայացուցիչների պալատը այս շաբաթ քվերակության կդնի մի բանաձև, որը կկապի նախագահ Թրամփի ձեռքերը՝ Իրանի նկատմամբ որևէ ռազմական գործողություն սկսելու համար: Պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է եթե այն հաստատվի նաև Սենատում, ապա պարտադիր ուժ կունենա: Սակայն Թրամփի կուսակից հանրապետականները պնդում են, որ բանաձևը դաշնային օրենքի կարգավիճակ չունի, քանի որ այն նախագահի կողմից վավերացում չի պահանջում: Եվ չնայած Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում հիմա լարվածությունը թուլացել է, վերլուծաբանները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել: Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը ժամեր առաջ հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապաների կորպուսը մոտ ժամանակներս վրեժխնդիր կլինի երկրի թշնամիներից:

    22:02
    09.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Այրվող մայրցամաքը

    Աշխարհը սարսափով շարունակում է հետևել Կանաչ մայրացամաքը մոխրի վերածող հրդեհին: Կրակը ամեն ժամ նոր տարածքներ է գրավում, իսկ բնապահպանները հաշվում են վնասները: Բնությունը վերականգնելու համար կպահանջվեն տասնյակ տարիներ:

    22:02
    09.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Քրեական գործեր՝ ՍԴ-ի շուրջ եւ «մի օրենքի ոդիսականը»

    Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին կրկին կալանավորեցին: Դատարանը այսօր բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը: Թովմասյանի սանիկը արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է: Դատարանի այսօրվա որոշումը խայտառակություն է որակել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

    22:00
    09.01.20
    Ավելին