Լրահոս
Աշխարհ
22:27
28.10.19
71

Աբու Բաքր ալ-Բաղդադին նորից սպանվել է

Սիրիան ու աշխարհն իրար խառնած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին սպանելու մասին այս անգամ էլ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: Թրամփը ասել է, որ անձամբ է հետևել ամերիկացի զինվորականների հատուկ գործողությանը: «Այդ մարդու մահից հետո աշխարհն այժմ ավելի անվտանգ է դարձել»,- կարծում է Թրամփը: