Լրահոս

2019-07-06
  • Քաղաքական
    Լ. Ալավերդյան. «Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում»

    Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է համարում Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Լարիսա Ալավերդյանը ասում է, որ այս ճանապարհը մեր պետությանը վատ տեղ է տանում:

    00:28
    06.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ ԱԳ նախարարը Ստեփանակերտում է

    Հայաստանի արտգործ նախարարը Արցախում է: Սա Զոհրաբ Մնացականյանի առաջին այցն է Ստեփանակերտ՝ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործ նախարարի ու ԵԱՀՄ Միսնկի Խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո:

    00:27
    06.07.19
    Ավելին
  • Հասարակական
    Սահմանադրությունը փրկելու կոչ ՀՀ նախագահին


    Այսօր սահամանադրությունը փրկելու կոչեր են հնչել Բաղրամյան 26-ի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իշխող ուժն ու նրան սատարող իրավապահ համակարգը մեկ տարի է՝ ոստնձգություններ է կատարում սահմանադրության նկատմամբ, իսկ Հայաստանի նախագահը լռություն է պահպանում:

    00:26
    06.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    «Հանրապետականները» Սերժ Սարգսյանի հետ ուխտագնացության են մեկնել

    Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայլուրի հարցին ի պատասխան, կարծիք է հայտնել, որ անկախ նրանից՝ լավն ենք համարում սահմանադրությունը, թե վատը, պետք է պաշտպանենք մայր օրենքը: Նա հորդորել է սահմանադրությունը մեկնաբանելու գործը թողնել միայն իրավաբաններին: Սերժ Սարգսյանը հրաժարվել է այլ թեմաների մասին մեկնաբանություն տալ: Ասել է՝ շոգերն անցնեն, կխոսի:

    00:24
    06.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    Սահմանադրություն. փառքի սահմանափակման որոգայթ

    Իշխանությո՜ւնը պետք է ծառայի սահմանադրությանը, ոչ թե՝ հակառակը: Այս սկզբունքն է եղել 18-րդ դարում գրված մեր առաջին սահմանադրության՝ Որոգայթ փառացի մեջ: Ի դեպ, առաջին մայր օրենքի անվանումը պատահական չի եղել: Այն այսօր մեկնաբանել են իրավունքի մասնգետները՝ խոսելով սահմանադրական դատարանի շուրջ աղմուկի մասին:

    00:17
    06.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    Իրանական լցանավ է ձերբակալվել

    Հարևան Իրանի ու արևմուտքի միջև լարվածությունը նոր թափ է հավաքում: Այսօր Ջիբրալթարի մոտակայքում Մեծ Բրիտանիայի ծովային ուժերը ձերբակալել են իրանական լցանավ: Եվրամիության երկրներն ու Միացյալ Նահանգները Թեհարնին մեղադրում են պատժամիջոցները շրջանցելով՝ Սիրիա նավթ տանելու համար:

    00:13
    06.07.19
    Ավելին
2019-07-04
  • Իրավական
    «Քայլողներին» կոչ են անում գործել հանուն պետության

    Արդեն մոտ երկու ամիս է՝ սոց ցանցերից մինչև բակերի բիսեդկաներ բոլորս իրավաբան ենք դարձել՝ հասկանալու երկրում տեղի ունեցող դատաիրավական կնճռոտ խնդիրներն ու ամեն օր նորացվող տերմինները: Վեթինգ ու անցումային արդարադատություն, դատական բլոկադա ու ճգնաժամ հիշեցնող իրավիճակ բարձրագույն դատական ատյանում: Դատաիրավական մեծ քննարկման էին այսօր նստել երկրի՝ մասնագիտությամբ իրավաբանները:

    23:03
    04.07.19
    Ավելին
  • Հասարակական
    Հազար ու մի բռնության պատմություն

    Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ է առաջացրել բռնության ձայնը: Սեռական ու հոգեբանական բռնության պատմությունները, որ հավաքված են մի հեշթեգի տակ, դեռ ոչ մի քրեական գործի հարուցման հիմք չեն դարձել, քանի որ անանուն են: Իսկ երկրի իրավաբանները մտահոգված են՝ ինչու՞ հենց հիմա հանրությունը հիշեց բռնությունների մասին, որ միշտ են եղել, որոնց դեմ պայքարելու օրենքներ մեր երկիրն ունի: Փաստաբանների պալատի նախագահն ահազանգում է՝ բռնության ձայնով հնարավոր է Հայաստանում սկսեն խոսել Ստամբուլյան՝ սկանդալային կոնվենցիայի մասին, որ հաճախ տրոյական ձի են անվանում: 

    23:03
    04.07.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    Օրն առանց ֆեյսբուքի

    Անառողջ օր էր երեկ սոցցանցերի սիրահարների համար: Ֆեյսբուքը, ինստագրամը, WhatsApp-ը խափանվել էին, օգտատերերի նյարդերը տեղի տվել: Եվ եթե մենք միայն մի քանի ֆոտո պակաս ենք տեսել, ապա սոցիալական ցանցի հսկաների տերերը միլիոնավոր դոլարներ են կորցրել:

    22:59
    04.07.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի աջակիցները՝ կառավարության դիմաց

    Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նրա ազատության պահանջով փողոց դուրս եկած մարդիկ պնդում են, որ Քոչարյանի գործով որոշումները կայացվում են գործադիրի շենքում:

    22:58
    04.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    Վետերանների պատվովճարները կավելանան. կառավարության նիստ

    Վարչապետ Փաշինյանը մեկնել է Սինգապուր ու գործադիրի այսօրվա նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստին ընդունված որոշումներից ամենաուրախալին՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամից բարձրացել է 100 հազար դրամի։  

    22:54
    04.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Սևանը կանաչել է. փորձագետներն առաջարկում են ջրառ չանել

    Վարչապետության սկզբում Սևանը որպես ջրի տարրա չընկալելու կոչ անող Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1 տարվա ընթացքում ջրառը Սևանից շարւնակվում է, իսկ լճի պաշտպան-բնապահպանների բողոքը չի լռում: Արբանյակային վերջին լուսանկարները կապույտ ջրերի կանաչ վտանգն են ցույց տալիս:

    22:52
    04.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    «ԵՎրոպան կին է»

    Եվրոպան կին է: Հին աշխարհի երկրների միության երկու կարևոր պաշտոն կնոջ ձեռք է անցնում: Մարկեսյան հերոսուհու՝ Ուրսուլայի անունով գերմանացի տիկին Ֆոն դեր Լյաենը պատրաստվում է Ժան Կլոդ Յունկերին փոխարինել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Եվրոպական կենտրոնական դրամատան ղեկը ևս կանացի ձեռք կանցնի: 

    22:50
    04.07.19
    Ավելին