Լրահոս
-
ԱշխարհՄահացել է Ford Mustang-ի հեղիկանըԼոս Անջելոսում մահացել է Ford Mustang ավտոմեքենայի հեղինակ Լի Իակոկան: Վերջինս տարիներ ի վեր տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից, որը վերջերս բարդություններ էր ստեղծել: Իակոկան 94 տարեկան էր, տեղեկացնում է BBC-ն: Նա նաեւ «փրկել է» Chrysler ընկերությանը սնանկությունից եւ ասել. «Եթե կգտնեք սրանից ավելի լավ մեքենա՝ գնեք հենց դա»: Chrysler ընկերությունը նույնպես հայտնել է, որ ցնցված է Իակոկայի մահով:
Ավելին17:4203.07.19 -
ԱրցախՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն աշխատանքային այց է կատարել ՊԲՀայկական երկու հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ աշխատանքային այցով հուլիսի 3-ին ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ավելին16:1303.07.19 -
ՔաղաքականՀայաստանում պետք է հասկանան՝ Ռուսաստանը կարող է խաղալ այնպես, ինչպես ուզում է. Լեոնիդ ՆերսիսյանԱվելին14:0703.07.19 -
ԻրավականՊարզվում են 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելին12:3803.07.19 -
ԱշխարհՈղջ կենդանիներով կախազարդեր՝ ՉինաստանումՉինաստանում ստեղծել են նոր կախազարդեր՝ բանալիների համար: Կախազարդերը պլաստիկ տարրաների մեջ են, որոնց մեջ կա ջուր եւ ջրային կենդանի: Կենդանիները մի քանի օր կարող են դիմանալ միայն:
Ավելին12:0403.07.19 -
ՄշակույթՀուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ավելին11:4003.07.19
-
ՔաղաքականԱյս քաղաքային իշխանությունը չի կարող լուծել տրանսպորտի հարցը. Ռուսլան ԲաղդասարյանԱվելին23:0202.07.19 -
ԱշխարհՀոնկոնգը հրաժարվեց արտահանձման մասին օրենքիցՀոնկոնգում երկու միլիոն ցուցարարի պահանջը իշխանությունը վերջապես լսել է ու հրաժարվել՝ արտահանձնման մասին վիճահարույց օրենքից: Բողոքի ցույցերն ընթանում էին ամռան սկզբից: Նոր օրինագծի հակառակորդները պնդում են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները արվում են, որպեսզի Չինաստանին արտահանձնեն ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաները, այլև Հոնկոնգում ապաստան գտած չինացի ընդդիմադիր գործիչները:
Ավելին21:3702.07.19 -
ՀայաստանԱնապատային տապ՝ Եվրոպայում, Սև ծովի սառը քամի՝ ՀայաստանումՀայաստանում հուլիսի համար աննախադեպ զով եղանակ է: Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճանի։ Սև ծովից մեր երկիր թափանցող խոնավ և սառը օդը ամսվա ընթացքում կգրանցի նորմայից 1 աստիճանով ցածր ջերմություն: Տեղումների քանակը նորմայից ավելի շատ կլինի և օդերևութաբան Գագիկ Սուրենյանի կանխատեսմամբ՝ ոռոգման համար Սևանից հավելյալ ջուր վրեցնելու կարիք պետք է չլինի:
Ավելին21:1402.07.19 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը գրոհում է «Գազպրոմը». ռուսական ԶԼՄՀայաստանի սահմանին ռուսական գազի հնարավոր թանկացման մասին ծավալուն հոդված է հրապարակել Գազետա.ռու էլեկտրոնային պարբերականը:
Այս տարվա հունվարի մեկին Հայաստանի սահմանին ռուսական գազի՝ 15 դոլարով թանկանալուց հետո, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ գազի նոր սակագին ձևավորվելու համար Գազպրոմի հետ բանակցությունները սկսել են: Մինչև այսօր կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ Գազպրոմի հետ բանակցությունները շարունակվում են:Մինչ դեռ ռուսական պարբերականը հայտնում է, որ բանակցությունների վերջնաժամկետները վաղուց սպառվել են՝ անարդյունք:
Ավելին21:1302.07.19 -
Կրթություն և գիտությունՓաշինյանը ռուսերենին հատուկ նշանակություն է տալիսՀայ-ռուսական հարաբերությունների հնարավոր կնճիռները հարթելու քայլ են համարում վերլուծաբանները՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Մոսկվայի պետական համալսարանի Հայաստանի մասնաճյուղ:
Այնտեղ Հայաստանի վարչապետը դիմպլոմներ է հանձնել շրջանավարտներին ու հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիների համար առանձնահատուկ նշանակություն ունի ռուսերենի իմացությունը:
Ավելին21:1102.07.19 -
ՔաղաքականՎիճահարույց օրինագիծն ուղարկվել է արտասահմանՀայաստանի իրավաբանների հանրությունը կարծում է, որ ՙԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՚ օրենքի նախագծի հեղինակները ամաչել են այն հանրային քննարկման դնել՝ միջազգային փորձաքննության ուղարկելուց առաջ:
Ինչպես հիշում եք՝ արդարադատության նորանշանակ նախարարը հայտարարել էր, որ նախագիծը արդեն պատրաստ է և ուղարկել են արտասահմանցի գործընկերներին՝ գնահատելու:ՙՄեկ Հայատան՚ կուսակցության իրավաբան-նախագահի խոսքով՝ նախագիծը իրավաբանության հետ կապ չունի: Այն պետք է՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:
Ավելին21:1002.07.19 -
ՀայաստանԷջմիածնում պահանջում են քաղաքապետի հրաժարականըԷջմիածնի քաղաքապետ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը կամակորություն է անվանում իր հրաժարականը պահանջող քաղաքացու նստացույցը: Էջմիածնի բնակիչը արդեն երկրորդ օրն է քաղաքի կենտրոնում նստացույց է անում: Մեր նկարահանող խմբին այսօր ասել է, որ չի ցանկանում փակագծեր բացել, թե ինչու է պահանջում քաղաքապետի հրաժարականը: Ցանկանում է՝ նրա հետ դեմ առ դեմ հանդիպել, խոսել:
Ավելին21:0902.07.19 -
ԱռողջապահականԲժիշկների համահայկական համաժողովՀայաստանի բնակիչների կեսը ծխում է: Արձանագրում է Հայկական համաշխարհային բժշկական կոմիտեն եւ պատրաստվում միանալ երկրի հակա-ծխախոտային արշավին: Աշխարհի ամենահայտնի հայ բժիշկները հավաքվել են Երևանում՝ տեղացի գործընկերների հետ փորձ փոխանակելու: Կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադարձել է նաև Գարդասիլի շուրջ հակասական կարծիքներին:
Ավելին21:0502.07.19 -
ԻրավականՄանվել Գրիգորյանը կմնա կալանավորված, բայց հիվանդությունը կպարզենՄանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը դատարանն այսօր մերժել է: Մանվել Գրիգորյանը՝ երկրորդ դատական նիստն է՝ գալիս է անվասայլակին նստած: Բժիշկները նիստի սկզբում միացնում են արհեստական շնչառության ապարատը: Փաստաբանները անընդհատ կրկնում են՝ Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ: Դատարանը պաշտպանների պնդումները ստուգելու համար բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ միջ-գերստեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
Ավելին21:0302.07.19 -
ՍոցիալականՋրի հարցը. բոլորն ուզում են լուծել, բայց չգիտեն, թե ինչպեսՀայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ կառուցել արհեստական ջրամբար, որը կամբարի Արաքս գետի ջուրը: Ծրագրի մասին այսօր Երևանում հայտարարել է հանրապետության ջրպետկոմի ղեկավարը: Լրագրողները հարցրել են նաև, թե արդյոք Հայաստանում գոյություն ունի ջրի մաֆիա, ինչպես վստահեցնում էր Նիկոլ Փաշինյանը: Ջրպետկոմի ղեկավարը չի հերքել, որ երկրում կա անբարեխիղճ, իրենց բիզնեսի շահերը պաշտպանող մարդկանց խումբ, բայց դա մաֆիա անվանելը մի փոքր բարձր է հնչում:
Ավելին21:0002.07.19