Լրահոս
Իրավական
21:03
02.07.19
70

Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված, բայց հիվանդությունը կպարզեն

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը դատարանն այսօր մերժել է: Մանվել Գրիգորյանը՝ երկրորդ դատական նիստն է՝ գալիս է անվասայլակին նստած: Բժիշկները նիստի սկզբում միացնում են արհեստական շնչառության ապարատը: Փաստաբանները անընդհատ կրկնում են՝ Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ: Դատարանը պաշտպանների պնդումները ստուգելու համար բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ միջ-գերստեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: