Լրահոս
2025-11-25
-
ՔաղաքականՀայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) կգործուղվի պատվիրակություն:Ավելին20:1525.11.25 -
ՀասարակականԿրախ՝ ճոխ Ամանորից հետո. Երևանի տոնական զարդարանքն այս տարի արժե 1,5 միլիոն դոլարՄայրաքաղաքային բյուջեից աննախադեպ ծախս է անում քաղաքային իշխանությունը՝ Երևանը նոր տարվան պատրաստելու համար: Տոնական ձևավորումն այս տարի գրեթե 608 միլիոն դրամ կարժենա՝ անցած տարվա համեմատ մոտ 60 միլիոն դրամով ավելի:Ավելին20:0025.11.25 -
ԱշխարհԼուվրի թանգարանի գողության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվելԿողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:Ավելին19:4525.11.25 -
ՔաղաքականՄիացյալ Թագավորությունում Հայաստանը ռազմական կցորդ կունենաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ:Ավելին19:4225.11.25 -
Իրավական«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը անձը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որոնք հանգեցրել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցների չհայտարարագրմանը, ինչպես նաև ապօրինի հարստացել է: Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում չի ներառել՝ թաքցրել է այլ անձի անվամբ բանկում ավանդադրված, սակայն փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները՝ 11 միլիոն ՀՀ դրամը։ Բացի այդ, 2020 թվականին տվյալ պաշտոնյայի գույքն ավելացել է շուրջ 14 մլն ՀՀ դրամով, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։ Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել նաև 2024 թվականի մարտի 29-ին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում: Մասնավորապես՝ վերջինս հայտարարագրում որպես ստացված եկամուտ է հայտարարագրել միայն աշխատավարձը, այնինչ բանկում դարձյալ այլ անձի անվամբ 2023 թվականին ավանդադրել է 23 մլն ՀՀ դրամ, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Վերը նշված արարքների համար «Սևան» ՔԿՀ պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 443-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3725.11.25 -
ՔաղաքականՀայաստանի տեղանունների համատարած աղճատումը Բաքվի վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է․ Վարդան ՈսկանյանՓորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը, իբր, դադարեցրել է, մինչդեռ Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է՝ տրված 2021թ. օգոստոսին, ինչի տեսանյութը կցված է։ Ըստ այդմ, Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու»,-գրել է նա։Ավելին19:3025.11.25 -
ՔաղաքականՇանտաժ, կոմպրոմատ և փո՞ղ. ի՞նչն է ստիպել 7 հոգևորականի նամակ գրել կաթողիկոսինՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միանում են հիմնականում եկեղեցում քիչ ծառայած, սոցիալական խնդիրներ կամ անձնական նկրտումներ ունեցող քահանաները, իսկ բարձրաստիճան հոգևորականներից միայն նրանք են համաձայնում Վեհափառին դեմ դուրս գալ, ում դեմ որոշակի կոմպրոմատներ ունի իշանությունը: 5-րդ ալիքի «Հարցազրույց»-ի տաղավարում այսպիսի հայտարարություն է արել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Նա պնդում է, որ, թեև կոմպրոմատները չհրապարակելու պայմանով են որոշ սրբազաններ ընդվզում կաթողիկոսի դեմ, նրանք չեն հաշվարկել, որ այդ կոմպրոմատները միևնույնն է՝ հրապարակվելու են:Ավելին19:1525.11.25 -
ՀասարակականԾափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ․ «Փաստինֆո»Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր՝ Արմեն Օվանեսովի, վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է երեխայի եղբոր նկատմամբ բռնությանը։ Մասնավորապես, 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, ընդ որում,ըստ ամենայնի, սպանությանն ականատես է եղել երեխայի եղբայրը, որը խոսքի խնդիր է ունեցել, բայց հոգեբանների մասնակցությամբ զրույցում ցույց է տվել պարանոցը։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։ Նշենք, որ ըստ ՆԳ նախարարի՝ երեխայի հայրը դիակը տեղափոխել է այն վայրեր, որտեղ արդեն «սանրման» աշխատանքներ են եղել։ Տղամարդը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել՝ ներընտանեկան հարցերի շուրջ։Ավելին19:0025.11.25 -
ՀասարակականՏերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները. ԱՆՉոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․ Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն) Սրտանոթային խնդիրների սրացում Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն Գլխացավեր, հոգնածություն Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։ Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,-նշված է հաղորդագրության մեջ:Ավելին18:4825.11.25 -
ՀասարակականԱսելիք չունեմ. Դանիել սրբազանը խուսափեց լրագրողների հարցերիցՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է եպիսկոպոսաց ժողովը։ Արդեն երկու սրբազան դուրս եկան ժողովից, սակայն հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։Ավելին18:3725.11.25 -
ՀայլուրՀայլուր 18:30 Վարդան Ղուկասյանը գործարքի չի գնա ՔՊ-ի հետ. «արյունս թույլ չի տալիս նման ապրելակերպ»Հայլուր 18:30 Վարդան Ղուկասյանը գործարքի չի գնա ՔՊ-ի հետ. «արյունս թույլ չի տալիս նման ապրելակերպ»Ավելին18:3025.11.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձՀԷՑ-ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։Ավելին18:2325.11.25 -
ՏնտեսականՔաղաքացին չի կարող նվազագույն թոշակով և՛ սնվել, և՛ որևէ տեղ հաճախել, և՛ դեղեր գնել. տնտեսագետԲացի կատարակտը բուժելու վիրաբուժական ծառայությունը, կա հետվիրաբուժական ծառայություն ստանալու որոշակի գին, և պետք է հաշվի առնել, որ քաղաքացին չի կարող նվազագույն թոշակով և՛ սնվել, և՛ որևէ տեղ հաճախել, և՛ դեղեր գնել։ Լավագույն լուծումը պետք է լինի թոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացումը։ Մենք այս նպատակներով աշխատանքներն սկսել ենք և, կարծում եմ, շուտով 100 հազարավոր ստորագրություններով, կառավարության հետ կմտնենք լուրջ բանակցությունների մեջ՝ այս հարցերը համալիր լուծելու համար»։Ավելին18:1525.11.25 -
ՀասարակականՀաջորդ տարվանից ծխախոտի և ալկոհոլի նույնականացման միջոցների տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերումԱյս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ Կոմիտեի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծվել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։Ավելին18:0025.11.25 -
Իրավական29-ամյա երիտասարդի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվելԱրմավիրի մարզի պարեկները նոյեմբերի 24-ին Էջմիածնի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 29-ամյա վարորդի մոտ կա առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին17:4625.11.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել ՀՅԴ Դավթաշենի «Հրայր Մարուխյան» կոմիտեության գրասենյակի բացումըԱյս մասին հայտնում է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին17:4025.11.25 -
ԻրավականԴատապարտյալի անվամբ ուղարկված ծանրոցում թաքցրել էին բջջային հեռախոսՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։Ավելին17:3425.11.25 -
ՀասարակականԱլիշանի անվան դպրոցից 13-ամյա տղան քթոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոցՆոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի տղա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ․-ն է, ինչպես նաև պարզվել է, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ.-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս․-ի, 13-ամյա Մ․-ի և 13-ամյա Մ․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ս․-ն բռունցքով հարվածել է Գ․-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննքերի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:2125.11.25 -
ՔաղաքականԼուիս Գրասայի հետ խոսել ենք Բաքվում պահվող գերիների և արցախահայության խնդիրների մասին․ Լևոն ՔոչարյանԱյսօր «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին17:0325.11.25