Լրահոս

2025-11-26
2025-11-25
  • Հասարակական
    Դուռ ու լուսամուտ փակ են պահում, որ չխեղդվեն. Գեղարքունիքի հրդեհը մարել չի հաջողվում
    Գեղարքունիքի Ճամբարակ-Թթուջուր հատվածում այսօր Էկոպարեկային ծառայության աշխատակիցները բնակիչների օգնությամբ փորձել են մարել դեռ 4 օր առաջ բռնկված հրդեհը: Էկոպարեկային ծառայության Ճամբարակի տեղամասի աշխատակիցը «Հայլուրին» պատմել է, որ հատկապես վտանգավոր են ծառերի բռնկված կոճղերը: Դրանք ամեն րոպե կարող են բոցավառվել:
    23:56
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավշար գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա 5 վիրшվոր
    Նոյեմբերի 25-ին, ժամը 19։10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավշար գյուղում բախվել են «Mercedes-Benz», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
    23:45
    25.11.25
    Ավելին