Լրահոս
2026-06-29
-
ՔաղաքականԻսրայելին հետաքրքրե՞լ է TRIPP-ը. Ցեղասպանության ճանաչում՝ հրեական ձևովՀայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը տարիներ շարունակ 7 կողպեքի տակ պահած Իսրայելը կիրակի անսպասելի հայտարարեց ճանաչման գործընթաց սկսելու մասին: Երևանն անարձագանք է թողել Թել Ավիվի որոշումը, Անկարան Իսրայելի վարչապետին մեղադրել է այդ քայլով սեփական հանցագործությունները քողարկելու համար, իսկ Բաքուն կոչ է արել Նեթանյահուին հետ կանգնել որոշումից:Ավելին20:0729.06.26 -
ՀասարակականԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱյս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ մասնավորապես՝ Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ, իսկ Վաղարշյան փողոցից` միայն ուղիղ և աջ:Ավելին19:4229.06.26 -
ՄիջազգայինԵվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի ՀայաստանըԵվրամիությունում Հայաստանին չեն սպասում, ԵԱՏՄ-ն Հայաստանից պահանջում է շուտ կողմնորոշվել՝ լքո՞ւմ է կազմակերպությունը, թե՞ ոչ: Ռուսաստանն այս անգամ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի շուրթերով է հայտարարել, որ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է Եվրամիությանն անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ի բոլոր բարիքներից:Ավելին19:2729.06.26 -
ՀասարակականԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Գևորիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 61-ամյա Բագրատ Բ․-ի վարած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին19:1629.06.26 -
ՔաղաքականԵվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:Ավելին18:5729.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալ՝ ՍԴ-ում. Պուտինին է հիշել դատավորը՝ քաղաքական խառնակչության կասկած հարուցելովՀայլուր 18։30 Սկանդալ՝ ՍԴ-ում. Պուտինին է հիշել դատավորը՝ քաղաքական խառնակչության կասկած հարուցելովԱվելին18:3029.06.26 -
ԻրավականՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կաՀունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3․30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։Ավելին18:1929.06.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 29-ին, կազմել է 368.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0929.06.26 -
ԻրավականԲարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրություններըՉորրորդ օրն է` Սահմանադրական դատարանը քննում է՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումները: Որոշումը պետք է հրապարակվի հուլիսի 4-ին: Աննախադեպ ընտրական վեճը սահմանադրական ատյանում հասնում է պիկին: Հարցուպատասխանի երկրորդ օրը դատարանն է սկսել հարցեր ուղղել կողմերին:Ավելին17:5329.06.26 -
ԻրավականԵրևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆՀունիսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5647 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 167 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, չամրակապված վարելու՝ 1234, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 39 վարելու ընթացքում ծխելու՝ 492, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 282, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33 և 2135 այլ իրավախախտում։ 129-ը մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 128-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։Ավելին17:3729.06.26 -
ՀասարակականՔաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքելԵրևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքել «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ՝ վերջինիս փոխանցելով 247 մլն դրամ:Ավելին17:1729.06.26 -
Հասարակական«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառովՄահացու շոգը 1000 մարդու կյանք է խլել Ֆրանսիայում: Այդ երկրում վերջին մեկ օրում գրեթե 16 անգամ շատ մարդ է մահացել, քան նախորդ տարի հունիսին: Ամբողջ Եվրոպան է շնչահեղձ լինում շոգից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է, որ Հին աշխարհամասում վերջին մեկ շաբաթում ավելի քան 1300 մարդ է մահացել բարձր ջերմաստիճանի պատճառով:Ավելին17:1129.06.26 -
ՀասարակականՀունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցումՀունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա - Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան-Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:Ավելին16:4929.06.26 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԵրևանում հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։Ավելին16:3629.06.26 -
ՀասարակականԻմ մոտ տպավորություն է, որ ՀՀ-ի ընտրողը զոմբի է, ասեցին` «շուն շանգյալ», սրանք վախեցան. ՍԴ դատավոր Արթուր ՎաղարշյանԻմ մոտ տպավորություն է, որ ՀՀ-ի ընտրողը զոմբի է, ասեցին` «շուն շանգյալ», սրանք վախեցան. ՍԴ դատավոր Արթուր ՎաղարշյանԱվելին16:2129.06.26 -
ՀասարակականԱռեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկՍուրենավան գյուղի մոտ՝ ճանապարհին «Nissan»-ում կիսամոխրացած հայտնաբերվածները տղամարդիկ են: Ըստ Ներքին գործերի նախարարության՝ մեքենան դուրս է եկել երթևեկելի ճանապարհից, բախվել քարին ու բռնկվել, ինչի հետևանքով սրահում հրդեհ է առաջացել: Ոստիկանները նախ երեքի դիակներն են դուրս բերել մեքենայից ու հետո միայն հայտնաբերել, որ մահացածները 4-ն են:Ավելին16:0229.06.26 -
Կրթություն և գիտությունՔիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին«2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն դիմորդների, ուսուցիչների և ծնողների մոտ։Ավելին15:4529.06.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերըՀայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերըԱվելին15:3029.06.26 -
ԻրավականԴատարանը Ստեփան Ասատրյանի վրա բեռ է դրել, որ ապացուցի Միքայել սրբազանի՝ «կին և դուստր» ունենալու հայտարարությունըՄիքայել արքեպիոկոպս Աջապահյանն ընդդեմ Ստեփան Ասատրյանի գործով դատարանը ապացուցման բեռ է բաժանել՝ Ստեփան Ասատրյանի վրա կոնկրետ ապացուցման բեռ դնելով: Դատավոր Էմին Աբգարյանի կողմից կայացված որոշման մեջ կարդում ենք, որ պատասխանողը՝ Ստեփան Ասատրյանը, պարտավոր է ապացուցել «որ իր կողմից հարցազրույցի ընթացքում հրապարակած վերը նշված տեղեկությունները (փաստացի տվյալները) համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ սուտ չեն և (կամ) հիմնավոր և (կամ) հավաստի են»: Հարցազրույցի ժամանակ Ստեփան Ասատրյանը Միքայել սրբազանի հասցեին ասել էր, թե նա իբր կին ու դուստր ունի, ինչը կուսակրոն հոգևորականի դեպքում զրպարտչական ու արատավորող բնույթի հայտարարություն է: Գործը քննության փուլում է և մտել է հիմնական դատալսումների փուլ:Ավելին15:1429.06.26 -
ԻրավականԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ ՄիկոյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց․ «Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ոչ թե այն հիմնավորմամբ, որ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները եղել են իրավաչափ, հիմնավորված կամ թույլատրելի քաղաքական խոսք, այլ ընդհակառակը՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք, ըստ դատարանի, եղել են այն աստիճանի անստույգ, վերացական և անկապ, որ դրանցով չի ապացուցվել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նպատակաուղղված արատավորելու դիտավորության առկայությունը։Ավելին14:5229.06.26