Լրահոս
Իրավական
15:14
29.06.26
407

Դատարանը Ստեփան Ասատրյանի վրա բեռ է դրել, որ ապացուցի Միքայել սրբազանի՝ «կին և դուստր» ունենալու հայտարարությունը

Img default alt hy

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ընդդեմ Ստեփան Ասատրյանի գործով դատարանը ապացուցման բեռ է բաժանել՝ Ստեփան Ասատրյանի վրա կոնկրետ ապացուցման բեռ դնելով: 

Դատավոր Էմին Աբգարյանի կողմից կայացված որոշման մեջ կարդում ենք, որ պատասխանողը՝ Ստեփան Ասատրյանը, պարտավոր է ապացուցել «որ իր կողմից հարցազրույցի ընթացքում հրապարակած վերը նշված տեղեկությունները (փաստացի տվյալները) համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ սուտ չեն և (կամ) հիմնավոր և (կամ) հավաստի են»: 

Հարցազրույցի ժամանակ Ստեփան Ասատրյանը Միքայել սրբազանի հասցեին ասել էր, թե նա իբր կին ու դուստր ունի, ինչը կուսակրոն հոգևորականի դեպքում զրպարտչական ու արատավորող բնույթի հայտարարություն է:

Գործը քննության փուլում է և մտել է հիմնական դատալսումների փուլ: