-
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
«2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն դիմորդների, ուսուցիչների և ծնողների մոտ։
2026 թվականի հունվար–փետրվար և հունիս ամիսներին անցկացված քիմիայի միասնական քննությունների թեստերի համեմատական մասնագիտական վերլուծությունը/ հանրապետության քիմիայի ուսուցիչների մասնագիտական համայնք/ ցույց է տալիս, որ դրանց միջև առկա է բարդության էական անհամաչափություն։
Հունիսյան թեստում ակնհայտորեն մեծացել է բարձր ճանաչողական մակարդակ պահանջող, բազմաքայլ հաշվարկային և միաժամանակ մի քանի թեմաների ինտեգրում պահանջող առաջադրանքների տեսակարար կշիռը։ Խնդիրը բարձր բարդության առանձին առաջադրանքների առկայությունը չէ, այլ դրանց անհամաչափ խտացումը մեկ թեստում, որի հետևանքով խախտվում է առաջադրանքների բարդության համաչափ բաշխման սկզբունքը։
Արդյունքում քննությունը գնահատում է ոչ միայն առարկայական գիտելիքներն ու կարողությունները, այլև ժամանակային խիստ սահմանափակման պայմաններում արագ և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը, ինչը չի հանդիսանում քիմիա առարկայի ուսումնառության ակնկալվող արդյունք։
Միասնական քննության տարբեր փուլերում կիրառվող թեստերը պետք է ապահովեն համարժեք բարդություն և հավասար մրցակցային պայմաններ։ Տվյալ դեպքում նույն պատրաստվածության դիմորդների վերջնական արդյունքը կարող է պայմանավորվել ոչ միայն գիտելիքների մակարդակով, այլև քննաշրջանի ընտրությամբ, ինչը չի համապատասխանում գնահատման արդարության սկզբունքին։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև քննության ընթացքում սովորողների հոգեբանական և ֆիզիկական բարեկեցության ապահովումը։
2025–2026 ուսումնական տարին հռչակվել է որպես «Անվտանգ և ապահով կրթության տարի», որի նպատակն է ապահովել սովորողների անվտանգությունը, բարեկեցությունը և առողջ հոգեբանական միջավայրի ձևավորումը։ Սակայն քննության ընթացքի և դրա շուրջ ձևավորված լարվածության հետևանքով բազմաթիվ սովորողների մոտ արձանագրվել են բարձր սթրեսային վիճակներ, հուզական ծանրաբեռնվածություն, վատ ինքնազգացողություն և ուժեղ անհանգստության դրսևորումներ։ Վտանգի տակ դրվեց սովորողների հոգեկան և ֆիզիկական առողջությունն ու բարեկեցությունը: Ստեղծված իրավիճակի առավել ամբողջական գնահատման նպատակով կարող են ուսումնասիրվել նաև քննական կենտրոններում և հարակից տարածքներում առկա տեսախցիկների տվյալները : Հունիսյան քննության ընթացքում արձանագրված առողջական միջադեպերը, անկախ դրանց պատճառներից, վկայում են, որ թեստերի մշակման ընթացքում անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն դարձնել ոչ միայն բովանդակային, այլև քննության հիգիենիկ և հոգեբանական անվտանգության պահանջներին։
Թեև Հայաստանի Հանրապետությունում բնագիտական առարկաների զարգացմանն ուղղված վերջին տարիներին իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, այդ թվում նաև քիմիա առարկայի ոլորտում։ Եվ դպրոցները աստիճանաբար համալրվում են լաբորատոր գույքով և սարքավորումներով, ներդրվում են նոր կրթական մոտեցումներ, կազմակերպվում են ուսուցիչների վերապատրաստումներ, իրականացվում են կրթական բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարձրացմանը, սովորողների գիտելիքների ամրապնդմանը և գործնական հմտությունների զարգացմանը։
Սակայն ակնհայտ է, որ առկա են նաև գործոններ, որոնք կարող են խոչընդոտել պետական ռազմավարության լիարժեք իրականացմանը։ Որոշ անհատների կամ մոտեցումների արդյունքում երբեմն ձևավորվում են իրավիճակներ, որոնք կարող են նվազեցնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և մասամբ չեզոքացնել պետության կողմից ներդրված ջանքերը,այդ թվում կատարված ֆինանսական ներդրումները։
Միասնական քննությունները, լինելով կրթական համակարգի ամենազանգվածային և ազդեցիկ գնահատման գործիքներից մեկը, էական ազդեցություն ունեն ոչ միայն արդյունքների, այլև սովորողների մոտ առարկայի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա:
Միասնական քննական տարբերակի այսպիսի խճճված, գերբեռնված, ժամանակատար առաջադրանքներով կազմելը և դիմորդներին ներկայացնելը հանդիսանում է այդ խոչընդոտներից ամենաազդեցիկը։ Թեստում առկա էին նաև երկիմաստ ձևակերպումներով առաջադրանքներ,որոնք կարող էին տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ կամ լրացուցիչ ժամանակ պահանջել։ Նման իրավիճակներում սովորողը հաճախ ստիպված է լինում ոչ միայն լուծել խնդիրը, այլ նաև փորձել հասկանալ հարցի ձևակերպման տրամաբանությունը, ինչը կարող է հանգեցնել ժամանակի անհարկի կորստի։
Քննությունների տարբեր փուլերում առաջադրանքների բարդության էական անհամաչափությունը կարող է հանգեցնել սովորողների անհավասար մրցակցային պայմանների և ազդել վերջնական արդյունքների օբյեկտիվության վրա։
Բացի այդ, բազմաթիվ մասնագետների դիտարկումների համաձայն՝
Վերոնշյալ դիտարկումների առավել օբյեկտիվ գնահատման համար հիմք կարող են հանդիսանալ քննությունների արդյունքները։ Խնդրում ենք իրականացնել հունվար–փետրվար և հունիս ամիսների քննությունների արդյունքների համեմատական վերլուծություն։ Առավել հստակ և փաստարկված պատկեր ստանալու նպատակով նպատակահարմար կլինի առանձնացնել այն սովորողներին, ովքեր մասնակցել են երկու քննաշրջաններին։ Նման վիճակագրական ուսումնասիրության արդյունքները կարող են ներկայացնել առավել ամբողջական պատկեր և ծառայել որպես կարևոր հիմք՝ քննությունների համարժեքության գնահատման համար։
Վերոնշյալի հիման վրա առաջարկում ենք՝
Իրականացնել հունվար–փետրվար և հունիս քննաշրջանների քիմիայի թեստերի մասնագիտական և վիճակագրական համեմատական վերլուծություն։
Ուսումնասիրել այն դիմորդների արդյունքները, որոնք մասնակցել են երկու քննաշրջաններին՝ գնահատելու համար տարբեր քննաշրջաններում բարդության մակարդակի հնարավոր անհամաչափությունների ազդեցությունը վերջնական արդյունքների վրա։
Տալ մասնագիտական գնահատական թեստերի բարդության մակարդակին, կառուցվածքային համարժեքությանը, հարցերի ձևակերպումների հստակությանը և գնահատման արդարության սկզբունքների պահպանմանը։
Քննարկել ցանկություն ունեցող սովորողների համար լրացուցիչ՝ երրորդ փուլին քննության հնարավորություն տրամադրելու հարցը՝ հավասար հնարավորությունների ապահովման նպատակով։
Ապահովել, որ երրորդ փուլի համար կազմվող թեստը կառուցվածքային և բարդության մակարդակով համապատասխանի հունվար–փետրվարյան թեստի մակարդակին՝ ապահովելով առաջադրանքների հավասարակշռված բաշխում, չափավոր տեսական և հաշվարկային ծանրաբեռնվածություն, ինչպես նաև բացառելով անհամաչափ բարձր բարդության և երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տվող առաջադրանքների գերակշռությունը։
Քննարկել թեստ կազմողների խմբի կազմի վերանայման և ընդլայնման հնարավորությունը՝ գործընթացում ընդգրկելով տարբեր դպրոցների փորձառու ուսուցիչների, բուհական մասնագետների և ոլորտային փորձագետների՝ բազմակարծություն և առավել հավասարակշռված մոտեցումներ ապահովելու նպատակով։
Ստեղծել մասնագիտական քննարկումների և հետադարձ կապի մշտական հարթակ, որտեղ ուսուցիչները հնարավորություն կունենան քննությունների ավարտից հետո ներկայացնել իրենց մասնագիտական դիտարկումները, առաջարկները և արձանագրած խնդիրները։
Կազմակերպել բաց մասնագիտական քննարկումներ ուսուցիչների, ոլորտային մասնագետների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, քանի որ բազմաթիվ ուսուցիչներ և սովորողներ ունեն դիտարկումներ թեստերի բովանդակության, բարդության աստիճանի, թեստում տեղ գտած սխալների, հարցերի ձևակերպումների, թեմաների խաչաձևման, ժամանակատարության և այլ խնդիրների վերաբերյալ։ Նման քննարկումները կարող են նպաստել քննությունների որակի բարձրացմանը և հետագայում նման իրավիճակների կանխարգելմանը։
Մեր նպատակն է սովորողների շահերի պաշտպանությունը և այնպիսի պայմանների ապահովումը, որոնց դեպքում յուրաքանչյուր սովորող կունենա իր գիտելիքներն արդար և հավասար պայմաններում ներկայացնելու հնարավորություն։ Միաժամանակ կարևոր ենք համարում հանրակրթական համակարգում քիմիա առարկայի հեղինակության, դիրքի և զարգացման պահպանումն ու ամրապնդումը, ինչպես նաև ուսուցչի աշխատանքի, մասնագիտական ներդրման և կրթական գործընթացում նրա կարևոր դերի պատշաճ արժևորումը։
-
09:00
23.06.26
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
Կարդալ ավելին
-
16:43
19.06.26
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
Կարդալ ավելին
-
17:19
25.05.26
Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
Կարդալ ավելին
-
16:47
22.05.26
ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
Կարդալ ավելին