Լրահոս

2026-07-20
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
    Նա նաև կոռուպցիոն սկանդալների պատասխանատվությունը դրել է Սանդուի վրա. «Ես չեմ հավատում, որ Մայա Սանդուն չգիտի այդ սխեմաների մասին։ Նա պարտավոր է իմանալ։ Նա արդեն վեց տարի է՝ նախագահի պաշտոնում է, ղեկավարում է բոլոր պետական կառույցները, և դրանք բոլորը ենթարկվում են իրեն»։ Կիկուն հույս է հայտնել, որ նախագիծը կպաշտպանի 101 պատգամավորից 34-ը, ինչը թույլ կտա այն քննարկել։ Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նախագահին պաշտոնից հեռացնելու առաջարկը կարող է առաջ քաշվել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից, իսկ նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ է երկու երրորդը՝ 67 ձայն։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը հիմնել է Սանդուն, վերահսկում է 55 մանդատ։
    17:34
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարեն Ջալավյանը` «Քյոխը», դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին
    ​​​​​​​Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:
    17:20
    20.07.26
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
    Ռուս-ուկրաինական ռազմաճակատում տասնյակ զոհերի մասին տեղեկություններ կան: Զապորոժիեի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով վերջին մեկ օրում 50 մարդ է տուժել, Մոսկվայի մարզում էլ 6 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը՝ օտարերկրացի: Մանրամասներ են հայտնի դարձել Վալյդբերիզի Տամբովի մարզի պահեստի վրա հարձակման վերաբերյալ: Ռուսական կողմը վստահեցնում է՝ Կիևը փորձել է հնարավորինս շատ քաղաքացիական զոհեր պատճառել:
    17:15
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
    Հայաստանում հրազենային միջադեպերի պարբերականությունը պետք է ստիպի իշխանություններին ոչ թե հերթական դեպքից հետո միայն հաղորդագրություն տարածել, այլ իրական պատասխան տալ հարցին՝ Հայաստանում ապօրինի զենքի ինչպիսի՞ ծավալ կա, որտեղի՞ց է այն հայտնվում, ո՞վ է վերահսկում դրա շրջանառությունը, և ինչո՞ւ է քաղաքացիների ձեռքում շարունակում հայտնվել այնպիսի զինանոց, որը պետք է գտնվեր բացառապես պետության վերահսկողության ներքո։
    17:00
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
    «Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։
    16:47
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։ Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
    16:34
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
    Ընդ որում, նվաճել ասվածն իհարկե ամենեւին չի ենթադրում լոկ պայքար զենքը ձեռքին։ Նվաճել խաղաղություն, նշանակում է նաեւ դիվանագիտական պայքար, տնտեսական պայքար, արժանապատվության պայքար՝ առաջին հերթին հենց երկրի ներսում, հասարակական հարաբերություններում եւ մտածողության շրջանակում, պայքար հանրային համակեցության բարենպաստ միջավայրի համար, այլ ոչ թե ներհասարակական անհանդուրժողությա ու ատելության խորացում։
    16:21
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
    Նրա խոսքով՝ Ուկրաինային աղետալիորեն չեն բավականացնում Patriot զենիթահրթիռային համալիրները։ Թեև ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Կիևին վստահեցրել է սեփական ԶՀՀ-ների արտադրության լիցենզիա տրամադրելու հարցում, պայմանավորվածությունների մանրամասները մնում են անհասկանալի։ Թրամփի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը փաստացի բացառել է Patriot-ի կործանիչների անհապաղ փոխանցումն Ուկրաինային՝ նշելով, որ «դրանք այդքան էլ շատ չեն» և «դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են»։ Bloomberg գործակալությունը հետագայում գրել էր, որ Ուկրաինայում Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռ-կործանիչների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի և Կիևին թույլ չի տա արագորեն համալրել զինանոցները։
    16:08
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
    Ավելի վաղ Զելենսկին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին։ Նա պաշտոնից հեռացվել էր, ի թիվս այլ պատճառների, նաև Սիրսկու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որի փոփոխությունը նա պահանջում էր։ Դրանից հետո Ուկրաինայում սկսվել էին Ֆեդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ։ Իր հերթին, «Ստրատա» (Страна) պարբերականը ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ բողոքի ակցիաները ցույց են տալիս ոչ այնքան Ֆեդորովի աջակցությունը, որքան Սիրսկուն պաշտոնանկ անելու պահանջները. հասարակության մեջ կարելի է նկատել Զելենսկուն ՈւԶՈւ գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու և նրան այլ անձով փոխարինելու հարցում փաստացի հարկադրելու միտում։
    15:50
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
    15:45
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
    Այս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։
    15:36
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞վ է Էրեբունիում սպանված 20-ամյա տղան․ Armlur
    Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։
    15:29
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
    15:26
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
    15:12
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:
    15:00
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ԱԳՆ-ն հաստատել է լարվածության թուլացման վերաբերյալ միջազգային միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
    «Այն փաստը, որ միջնորդները ակտիվություն են ցուցաբերում և ձգտում են կանխել հետագա էսկալացիան, ակնհայտ է,– Բաղայիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։– Իր հերթին, Իսլամական Հանրապետությունը չի անտեսում որևէ միջոց՝ ամերիկյան հանցագործությունները դադարեցնելու համար։ Մինչ մեր զինված ուժերը վճռականորեն հակահարված են տալիս և հարվածներ հասցնում ամերիկյան ագրեսիայի աղբյուրներին, դիվանագիտական կորպուսը նույնպես հստակ գիտակցում է իր խնդիրները և օգտագործում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»։
    14:52
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են ԵՄ դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումներ․ FT
    Ավելի վաղ Գերմանիան և Ֆրանսիան ընդունել էին համատեղ հայտարարություն, որում ԵՄ առաջնորդներին կոչ էին արել օգտագործել հոկտեմբերյան գագաթնաժողովը՝ «իրավիճակը շտկելու» համար և մինչև ընթացիկ տարեվերջ առաջարկել հնարավոր լուծումներ։ FT-ի աղբյուրների համաձայն՝ խոսքը կարող է գնալ EEAS-ից Եվրահանձնաժողովին որոշակի լիազորությունների փոխանցման մասին։
    14:48
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ «Այսօր»
    Հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են: Օրեր առաջ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կապարակնիքները հանվել են, ներսում ստուգումներ են կատարվում, բայց կոմբինատը դեռ չի աշխատում:
    14:36
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները․ Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից
    «Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հորդորում եմ կոնկրետ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը, հակառակ դեպքում, չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- նշել է Մանուկյանը։
    14:24
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը
    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ  միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։
    14:14
    20.07.26
    Ավելին