Լրահոս

2026-06-28
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային․ Կալլաս
    «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Դելսի Ռոդրիգեսի հետ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ ԵՄ-ն արդեն 5 միլիոն եվրո է հատկացրել որպես արտակարգ օգնություն տուժած բնակավայրերին։ Մենք գործի ենք դրել քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը, և մի քանի անդամ պետություններ արագորեն որոնողափրկարարական խմբեր, հրշեջներ և բուժանձնակազմ են ուղարկել», - գրել է նա X սոցիալական ցանցում։
    11:45
    28.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    11:23
    28.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ
    «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այսօր իրականացված համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում ոչնչացրել է «երեխասպանների»՝ ամերիկացի զինվորականների ենթակառուցվածքային ութ կարևորագույն օբյեկտներ Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» և Բահրեյնի «Սալման» նավահանգստում տեղակայված Հինգերորդ նավատորմի բազաներում՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ», - ասված է Tasnim գործակալության տարածած հայտարարության մեջ։
    11:08
    28.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ նորակառույց շենքի նկուղում
    Հունիսի 28-ին՝ ժամը 04։24 -ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոցում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ նոր կառուցվող շինության նկուղային հարկում այրվում են փայտե կաղապարներ (մոտ 4500 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։55-ին, մարվել՝ 06։23-ին։ Այրվել են փայտե կաղապարներ՝ մոտ 1000 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս հատվածներ։
    10:49
    28.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
    Այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանները, փրկարարները, քաղաքացիները սկսել են երեկ Փամբակ գետում ձրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները։
    10:30
    28.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    28.06.26
    Ավելին
2026-06-27