Լրահոս
Միջազգային
11:45
28.06.26
147

ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային․ Կալլաս

Img default alt hy

Եվրամիությունը 5 միլիոն եվրո է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Վենեսուելայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի արդյունքներով։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Դելսի Ռոդրիգեսի հետ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ ԵՄ-ն արդեն 5 միլիոն եվրո է հատկացրել որպես արտակարգ օգնություն տուժած բնակավայրերին։ Մենք գործի ենք դրել քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը, և մի քանի անդամ պետություններ արագորեն որոնողափրկարարական խմբեր, հրշեջներ և բուժանձնակազմ են ուղարկել», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Կալլասը հավելել է նաև, որ Վենեսուելայում փրկարարներին աջակցում է ԵՄ «Կոպեռնիկոս» արբանյակային համակարգը, որն օգնում է օգնությունն ուղղել այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել մոտ 300 հետցնցում։