Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
21.05.26
123

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նախօրեին Երեւանի ավելի քան 15 հասցեում իրականացված խուզարկությունները կատարվել են նաեւ արցախցիների տներում։ 

«Ժողովուրդ»

ՔՊ-ն ՀՀ ԱԺ աշխատակազմից ստացել է՝ 234,727,890 ՀՀ դրամ:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկու շաբաթների ընթացքում, ասում են՝ զգում է, որ հողը ոտքերի տակից փախչում է: Նրան հանգիստ չի տալիս իր մրցակիցներին ընտրապայքարից դուրս թողնելու միտքը: Սակայն իշխող թիմում ոչ բոլորն են կորցրել սթափ մտածողությունը եւ կարծում են, որ Սամվել Կարապետյանին խաղից դուրս թողնելն իրենց չի ներվի, եւ այդ դեպքում արդեն ժողովուրդն իրոք փողոց դուրս կգա, ու անցանկալի զարգացումներ կլինեն, Արեւմուտքն էլ երես կթեքի իրենցից»։

«Ժողովուրդ»

Գազի գնի բարձրացում է սպասվում:

«Հրապարակ»

ՔՊ-ականների մոտ  վերջերս կասկածներ են ծագել։ Նրանք իրար մեջ խոսում են, որ «Փաշինյանը սրում է խաղը… անհաջողության դեպքում նոր իշխանությունն ու ժողովուրդը մեզ «խժռելու» են` հատկապես արցախցիների եւ Եկեղեցու վրա հարձակումների համար»։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Իշխան Գևորգյանի հետ: