Լրահոս
Իրավական
09:38
21.05.26
272

Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվել է

Img default alt hy

Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։ Այս մասին գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Մայիսի 18-ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։

Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով։