Լրահոս
Քաղաքական
19:08
19.05.26
485

Փաշինյանը թիրախավորում է հայ կնոջը, հայ մորը․ Գոհար Ղումաշյան

Img default alt hy

Փաշինյանը թիրախավորում է հայ կնոջը, հայ մորը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

«Դիմում եմ հայ կանանց, ողջ աշխարհի հայ կանանց։ Սիրելի՛ կանայք, Նիկոլ Փաշինյանը անցել է բոլոր թույլատրելի սահմանները։ Նա թիրախավորել է հայ կնոջը, հայ մորը։

Սկզբում նա թիրախավորեց արցախցի կնոջը մետրոյում, երեկ նա թիրախավորեց բուժաշխատող Արփինե Սողոյանին։ Վաղը Նիկոլ Փաշինյանի զոհը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը։

Սիրելի՛ կանայք, եկե՛ք համախմբվենք և պայքարենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի։ Մեր երկիրը արժանի չէ նման վարչապետ ունենալու։ Որևէ երկրի ղեկավար իրավունք չունի ձայն բարձրացնել կնոջ վրա և քաշքշել նրան։ Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ կնոջ ուժը այն միակ ուժն է, որ կարող է կասեցնել անգամ պատերազմները։

Սիրելի՛ կանայք, եկե՛ք համախմբվենք և թույլ չտանք այս չարիքը վերարտադրվի։ Եկե՛ք վերջ տանք չարիքին։ Միասին, միահամուռ ուժերով մենք կարող ենք թույլ չտալ, որպեսզի մեր երկիրը նորից նվաստացված լինի, և մեր կանայք, մեր մայրերը նման իրավիճակներում գտնվեն։

Այսօր ես մեկնարկում եմ արշավ՝ «Կանայք ընդդեմ Փաշինյանի»։ Ես հրավիրում եմ բոլոր միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, ովքեր զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Եկե՛ք համախմբվենք և միասին պայքարենք այս չարիքի դեմ։ Հայ կինը չպետք է նվաստանա»։

Ավելին՝ տեսանյութում։