-
Մամուլի տեսությունԲարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին․ «Ժողովուրդ»10:4215.01.25
-
Մամուլի տեսությունՏրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ․ «Իրավունք»10:1515.01.25
-
Մամուլի տեսությունԱղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել․ «Հրապարակ»10:0015.01.25
-
Մամուլի տեսությունՓաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն․ «Իրավունք»09:5215.01.25
-
Մամուլի տեսությունԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել․ «Ժողովուրդ»09:4615.01.25
-
Մամուլի տեսությունԱվինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»09:3815.01.25
-
ՄիջազգայինՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով23:5714.01.25
-
Քաղաքական1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան23:4814.01.25
-
Քաղաքական«Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը23:3514.01.25
-
ՔաղաքականՑանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան23:2914.01.25
-
ՔաղաքականՀաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն23:1714.01.25
-
ՔաղաքականԿանայք՝ Փաշինյանի կաբինետում. խոցելի տղամարդիկ, Սրբուհի Գալյանը և Հայաստանի թիվ մեկ բանտապետը22:4014.01.25
-
ՔաղաքականՄիրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը22:3314.01.25
-
ՀասարակականԲերման են ենթարկել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոցներ21:4914.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը բանակային կորպուսի նախկին հրամանատարին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում21:3614.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքների21:2914.01.25
-
ԱռողջապահականՎիրուսները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին. նրան հունից հանում է դեղատների բողոքը21:0014.01.25
-
ՔաղաքականԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար20:5214.01.25
-
ՔաղաքականՆոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին20:1114.01.25
-
ՀասարակականՔաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները20:0014.01.25
Պողոսից անդին….ժողովուրդն է
Լավ, հարգելի ժողովուրդ, չե՞ք հասկանում, որ ձեզ օգտագործում են արդեն քրքրված թաշկինակի պես: Այն թաշկինակի, որը վաղուց էլ օգտագործման ենթակա չէ, բայց դեն չեն նետում, այն կարող է ծառայել մինչև վերջին շունչը, որ դրա մեջ փաթաթեն թոշակից մնացած վերջին կոպեկներն ու պահ տան ցեցը կերած դոշակին:
Իշխանությունը հեղափոխության առաջամարտիկից շատ շուտ վերածվեց հեղափոխության Ռոբեսպիերի, որն ինքն էլ դեմ չէր թագավոր դառնալ: Հիմա դիմում է ցանկացած քայլի, երբեմնի հիվանդ երևակայությունն ու այլասերված երազանքներն ի կատար ածելու համար օգտագործում է Ձեզ, հենց ձեզ: Իսկ դուք ընդամենը մի քանի ամիս առաջ նրա համար անգետ «Պողոսներ» էիք, որն ունակ չէր ճշմարիտ որոշում կայացնելու: Պատճառը պարզ է, այն ժամանակ մեծամասնության կարծիքը մի տեսակ չէր բռնում իրենց դիրքորոշման ու այդ պահի շահի հետ: Սակայն մի քանի ամիս անց «Պողոսներն» ինչ որ հրաշքով էվոլյուցիա ապրեցին, աճեցին, դարձան ժողովուրդ, Ազիմովի նկարագրած կոլեկտիվ բանականության հզորագույն բաստիոն, ու այսօր իշխանությունն իր համար ճակատագրական որոշում կայացնելու համար դիմում է արդեն ժողովրդին: Ձեզ: «Պողոսներին» չէ, ձեզ, ժողովրդին: Բա ի՞նչ փոխվեց: Մի քանի ամսվա մեջ վերևից լույս իջա՞վ «Պողոսների» ուղեղներին:
Իրականում ժամանակին ճիշտ էին, էլի եմ կրկնում, ամբոխներն ունակ չեն ճշմարիտ որոշում կայացնել: Ամբոխները մտածել չգիտեն, եթե իմանային, դուք անգամ մոտ չէիք գա իշխանական աթոռին: Ոչ դուք, ոչ էլ ձեզ նախորդած ցանկացած ոք: Ամբոխները միայն կերակրկվում են ձեր սարքած տեսարաններով, եթե ժամանակին նրանց նաև հաց էր պետք, հիմա դրա կարիքն էլ չունեն:
Այնպես որ, պարոնա՛յք, դուք ազնիվ չեք, դուք ստում եք շարքային չինովնիկի պես, նույնիսկ եթե այդպես չեք մտածում: Շեֆին հաճոյանալու գայթակղությունից մթագնում են անգամ ամենապայծառ ուղեղները:
Իսկ ժողովրդին կանչում են հանրաքվեի: Այն ժողովրդին, որի մեծամասնությունն անգամ չգիտի, թե ինչ ասել է սահմանադրություն, որն է դրա դերը պետության մեջ ու ընդհանրապես, իր ինչին է պետք այդ սահմանադրությունը: Դրանից ոչ նրա աշխատավարձն է բարձրանում, ոչ էլ հողն է ավելի բերրի դառնում:
Հիմա ձեզ ասում են ժողովուրդ ու «Պողոսի» տեղ դնելով, ցույց են տալիս ընտրատեղամասը: Այնտեղ գնալով՝ դուք պատասխանում եք հարցին՝ ժողովո՞ւրդ եք, թե՞ «Պողոս»:
Աղվան Ասոյան
- 16:06 24.11.24 Աղքատության նորաձևությունը և չարության տերևաթափը. աշխարհն ավելի լավն է հետնախորշերում Կարդալ ավելին
- 21:30 09.12.23 «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել Կարդալ ավելին
- 20:00 28.02.22 Հայկական էմոցիաներ ու երանգներ. Kivera Naynomis հագուստի այլընտրանքային ցուցադրություն Կարդալ ավելին
- 14:54 04.11.19 Բարձր քաղաքականություն Կարդալ ավելին