Լրահոս
Իրավական
23:43
03.02.20
77

Քայլեր՝ ՍԴ-ի շուրջը. Ստրասբուրգից կրկին ահազանգում են

Սահմանադրական դատարանի դեմ իշխանական քայլերն արդեն այնքան ակնհայտ են, որ եվրոպայից Հայաստան է հասնում երկրորդ սուր հայտարարությունը: Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողների հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք գտավ Հայաստանում, արդարադատության նախարարն անգամ, չգիտես, ինչու ողջունեց այն, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիկյոն կոչ ուղղեց Հայաստանի իշխանությանը թուլացնել տագնապի վիճակը: Բուքիկյոն նկատել է, որ հանրային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն նպաստում լարվածություն թուլացմանը: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ Բուքիկիոյի տեքստն այնքան ուղիղ է, որ Կամաց-կամաց մոտենում ենք հայտարարությունների որպես կանոն Ադրբեջանի դեմ գործածվող կոշտության:

Իշխանական թևը հայտարարությանը դեռ չի արձագանքել, բայց այսօր էլ խորհրդարանի միջանցքներում թեժ էր Սահմանադրական դատարանի թեման: Պարզվեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի սկանադալային հայտարարությունը, թե Հրայր Թովմասյանը դատական իշխանության ղեկավար չէ, լայն տարածում ունի իշխող քաղաքական ուժի շարքերում: Ճիշտ նույն կարծիքին է խորհրդարանական իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցն ու Պողոսյանը համակարծիք են նաև մեկ այլ հարցում. Ըստ նրանց քաղաքացիների խնդիրների ու դժգոհությունների մեծ մասը նրանից է, որ Հրայր Թովմասյանը զավթել է Սահմանադրական դատարանը: