Լրահոս
Տնտեսական
22:00
20.05.26
143

ՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով․ ՌԴ ԱԽ քարտուղար

Img default alt hy

ՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատային խմբի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 36%։ Մեր երկիրը առաջին տեղն է զբաղեցնում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով։ Շուկայականից երեք անգամ ցածր գներով Ռուսաստանից արտոնյալ պայմաններով մատակարարվում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր, դիզելային վառելիք և բենզին»,- ասել է Շոյգուն։