Լրահոս
Հասարակական
11:19
10.02.22
448

ՍԿԱՆԴԱԼ. Ինտեգրացիոն դադար. ի՞նչ է կատարվում ԵԱՏՄ տեղեկատվական համակարգի հետ

Img default alt hy

«Եվրասիական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ երկար սպասված գործարկումը 2022 թ-ին, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Թեև կա բավարար ֆինանսավորում։ ԵԱՏՄ նոր նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վարոս Սիմոնյանն անսպասելի կերպով փոխել է ԵՏՀ-ի ենթակա ՏՏ վարչության աշխատանքի սխեման, այն է՝ գնումների ու կապալառուների հետ մրցույթների մեխանիզմը»- «Lenta.ru»-ն մեջբերում է պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչովի ֆեյսբուքյան գրառումը և մանրամասնում, Վարոս Սիմոնյանի բարեփոխումը փաստացի կանգնեցրել է 2014 թ-ից մշակվող համակարգը։

Ըստ պարբերականի, նրա որոշումը լրջորեն մտահոգել է ԵՏՀ իրավաբաններին, քանի որ այն կարող է հանգեցնել նոր՝ չարդարացված ծախսերի և անորոշ ժամանակով հետաձգել ԵԱՏՄ տեղեկատվական համակարգի ամբողջական գործարկումը, նաև խնդիրներ առաջացնել արդեն իսկ գործարկված հատվածներում։

Այն իրենից  ներկայացնում է ԵԱՏՄ անդամ երկրների պետական փաստաթղթաշրջանառության միասնական բարդ համակարգ , որի միջոցով իրականացվում է մաքսային աշխատանքների, ներմուծման մաքսատուրքերի գրանցման, վիճակագրության հավաքագրման, անասնաբուժասանիտարական և կարանտինային միջոցառումների կիրառման, ֆինանսական շուկաների, դեղերի և բժշկական սարքերի շրջանառության և այլնի թվային ապահովումը։

«Lenta.ru» -ն  նշում է, որ Վարոս Սիմոնյանը պաշտոնին նշանակվել է անցած տարեվերջին ու դատելով կենսագրությունից, չունի ՏՏ ոլորտի մասնագիտական փորձ ու կրթություն։ Համակարգի խաթարման հետևանքներից մեկը, ըստ պարբերականի, կարող է լինել Վրաստանի տարածքով Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ կապող երթևեկության դադարեցումը։ Հայաստանի ապրանքաշրջանառության գերակշիռ մասն իրականացվում է Վերին Լարսի մաքսակետով, և այդ ճանապարհի կանգնեցումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի տնտեսության համար։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Lenta.ru»-ում։