Լրահոս
Հասարակական
22:00
08.02.20
110

Սուրբ Սարգիս Զորավարի տոնն Է

Երևանի կենտրոնական պողոտաներից մեկում այսօր երևացել է Սուրբ Սարգիսը: Սիրո բարեխոսը նժուգի վրա առաջնորդել է սիրո տոնի երթը: Առավոտյան Սուրբ Սարգիսի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվել, այնուհետև տեղի է ունեցել երիտասարդների օրհնության կարգ։ Նրանք, ովքեր անցած գիշեր գլուխը բարձին դնելուց առաջ աղի բլիթ էին կերել, այսօր փողոց են դուրս եկել հույսով, որ կգտնեն այն միակին, որը երազում ջուր էր բերել: