Լրահոս
Մամուլի տեսություն
09:33
19.05.26
419

Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում, եւ այն բացասական մեծ ազդեցություն է թողել մինչ այդ իշխանության մեջ համեստ եւ կիրթ մարդու տպավորություն թողած պաշտպանության նախարարի հեղինակության վրա։

Պապիկյանի ցուցումով, հիշեցնենք, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել 10 տաշիրցի, որոնք Սամվել Կարապետյանի աջակիցներն են եւ այդ պահին քարոզարշավ անելիս են եղել, բայց Պապիկյանը համարել է, որ խոչընդոտում են իրենց հավաքին` փակել են իրենց ճանապարհը, ու հրահանգել է ոստիկանությանը` նրանց բերման ենթարկել։

Մեզ ասացին, որ Սամվել Կարապետյանի թիմում ի սկզբանե հակված են եղել իրենց համերկրացուն՝ լոռեցի Պապիկյանին խնայել։ Դա նկատելի եղավ նաեւ Նարեկ Կարապետյանի արձագանքից. «Սուրեն ջան, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա»: Սակայն կիրակի օրվա միջադեպից հետո մեզ ասացին, որ անգամ Պապիկյանի մերձավորներն են հիասթափվել նրա պահվածքից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։