Լրահոս
Հայաստան
11:37
21.05.26
231

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեց «Կիլիկիան»՝ Արամ Ա-ի և հոգևոր հայրերի կատարմամբ

Img default alt hy

Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ միասին ներկա է գտնվել հավատացյալների հետ ամենշաբաթյա հանդիպմանը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Այս եղբայրական այցը կարևոր առիթ է առկա կապերն ամրապնդելու համար, մինչ մենք մոտենում ենք մեր եկեղեցիների լիակատար միասնությանը»,- իր խոսքում ասել է Հռոմի Պապը։

Այնուհետև, հավատացյալների ներկայությամբ, Պոնտիֆիկոսն ու Արամ Ա-ն փոխանակվել են բարեմաղթանքներով և հրաժեշտ տվել միմյանց։ Հանդիպման ավարտին Արամ Ա-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր հայրերը կատարել են «Կիլիկիա» երգը։