Լրահոս
Քաղաքական
20:48
19.05.26
161

Ընտրախախտումների մեծ մասը իշխանության հետ է կապված. «Արդար քվեի» դիտարկումները

Նախընտրական քարոզարշավի առաջին 7 օրերին շուրջ 7 տասնյակ ընտրական խախտումներ են արձանագրել «Արդար քվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Ըստ նրանց, մեծ մասամբ՝ իշխանական թևն է խախտում ընտրական օրենսգիրքը: «Արդար քվեն» նաև ներկայացրել է, նոր աութ-վոթ-լայվ օնլայն հարթակը, որով ընտրողները կարող են ահազանգել իրենց նկատած ընրական խախտումների մասին: