Լրահոս
Քաղաքական
16:11
25.05.26
119

Անկախությունը պահել-չպահելու հանրաքվե է անվանում ընտրությունները ՀԱԿ-ը. քարոզարշավ

Հայ ազգային կոնգրեսում վստահ են՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները լինելու են ոչ միայն քաղաքական, այլև արժեքային հանրաքվե։ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի պնդմամբ՝ վտանգված են Հայաստանի անկախության հռչակագրի հիմնադրույթներն ու պետական ինքնիշխանությունը։ Ընդդիմադիր ուժի խաղաղության և տարածաշրջանային զարգացման տեսլականում Հայաստանը «հանգույց է, ոչ թե միջանցք»։