Լրահոս
Քաղաքական
19:20
11.09.25
172

Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես  համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր։ Արա Նռանյանի օգտին քվեարկել է՝ 88 կողմ, 1 դեմ։

«Որոշումն ընդունվել է, պարոն Նռանյան ձեզ հաջողություն ե մաղթում»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Արա Նռանյանը շնորհակալություն հայտնեց ընտրության և գնահատականի համար։

Նշենք՝ Արա Նռանյանը 2021 թվականից ՀԾԿՀ անդամ էր։