Լրահոս
Հասարակական
15:40
16.07.26
27

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Img default alt hy

Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ի գիշերը և կեսօրից, 20-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16- 21-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։