Լրահոս
Աշխարհ
18:57
13.04.19
186

Ազգությամբ հայ Ջեֆրի Հարիգյանը՝ Եվրոպայում Միացյալ Նահանգների օդուժի հրամանատար

Img default alt hy

ԱՄՆ Պաշտպանության Դեպարտամենտը հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ ազգությամբ հայ Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում Միացյալ Նահանգների օդուժի հրամանատարի պաշտոնում:  Այս մասին հայտնել է ներկայիս Պաշտպանության քարտուղար Փաթրիք Շանահանը:

Պաշտոնի ստանձնելով՝ Հարիգյանը, ով այժմ ղեկավարում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, կստանա իր չորրորդ աստղը: