Լրահոս
Հայաստան
23:03
05.02.22
122

Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Img default alt hy

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանին  կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 11-ին։ Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

Բախշիյանի պաշտպանները միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել է, և Արղամանյանն է շարունակում քննել ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։