Լրահոս
Իրավական
13:34
03.03.20
88

Դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փստաբանների միջնորդությունների լուծումը

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինջև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։

Դատական նիստը շարունակվում է։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը։

Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած էր հայտնի «Յոթի գործը»։ Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:

Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը ընդգծել էր, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։