Լրահոս
Հասարակական
10:45
20.06.26
574

Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից

Img default alt hy

Պարզվել է հունիսի 10-ին Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ «Dodge»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Կարապետ Վարդանյանը, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Գրիգորյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Սիմոնյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Ա․ Սիմոնյանը, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Աննա Սիմոնյանը, վարորդներից Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 11-ամյա Ալեքսանդր Գ.-ն, 31-ամյա Վերա Սաֆարյանը, Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Լիլյա Սաֆարյանը։ Այնուհետև «Արմավիր» բժշկական կենտրոնից Վ․ Սաֆարյանը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով մահացել է։

Վերա Սաֆարյանը «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում ներկայացրել էր Հայաստանը։ Նա Արցախի Հադրութ բնակավայրից էր։ Մոդելը երկրորդ տեղն էր զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում։ Իսկ ավտովթարի հետևանքով վիրավորներից 2-ը նրա ազգականներն են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել էին «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։