-
ՀասարակականՀայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը10:4525.01.25
-
ՔաղաքականՏարօրինակ զեկույց՝ պատերազմի ռիսկերի մասին. ի՞նչ է ասում ՀՀ արտաքին հետախուզությունն իրականում10:3025.01.25
-
Մամուլի տեսությունԴիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»09:3925.01.25
-
ՀասարակականՀաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»09:3425.01.25
-
Մամուլի տեսություն44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»09:3025.01.25
-
ՔաղաքականԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան23:5524.01.25
-
ՄիջազգայինԹրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է23:0324.01.25
-
ՀասարակականՎլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում22:5324.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել22:3924.01.25
-
ՀասարակականՔաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը22:2624.01.25
-
ԻրավականՀարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել22:2024.01.25
-
ՀասարակականԱրագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում22:0024.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն21:4424.01.25
-
Մշակույթ«Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը21:1124.01.25
-
ՔաղաքականԵրևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց20:4024.01.25
-
ՔաղաքականՇատ տգեղ բան եք անում, տիկի՛ն Հակոբյան. երկու կանանց վեճ՝ Հայաստանի եվրոպական ճանապարհին20:1224.01.25
-
ՔաղաքականՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր19:5824.01.25
-
ԻրավականԵրեխա եմ տվե, տարե կոխել եք պաժառը. թեժ վիճաբանություն՝ հրդեհի գործով դատական նիստին19:3024.01.25
Դատավորների շրջանում բունտ է հասունանում
Դատավորների շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել ԲԴԽ անդամ-դատավորների նկատմամբ, որոնք փաստացի անցել են իշխանության «սրի տակով», գրում է «Փաստինֆո»-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ համբերության բաժակը լցրել է հատկապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բախշիյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկման ժամանակ նրանց ցուցաբերած վարքագիծը։
Որոշումն ընդունվել է միաձայն և ԲԴԽ անդամ դատավորները ցանկության դեպքում կարող էին կանխել քաղաքական հետապնդումը դատավորի նկատմամբ, սակայն նրանք ոչ միայն թույլ են տվել, որ իրականացվի ապօրինի քրեական հետապնդում, այլ նաև, որ կալանավորվի դատավորը՝ չարած հանցանքի համար։
Փաստաբան Արսեն Սարդարյանի հայտարարությունը, որ դատավորները պետք է քննարկեն ԲԴԽ անդամ-դատավորներին անվստահություն հայտնելու հարցը, լուրջ արձագանք է գտել ու բացառված չէ, որ առաջիկայում այդ հարցը բարձրացվի։
Այսօր ԲԴԽ անդամ են հանդիսանում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Պարզվում է, այս դատավորներից ոմանց վերաբերյալ ԱԱԾ-ն հավաքել է բավականին լուրջ «կոմպրոմատներ», որոնք էլ գործի են դրվում՝ քվեարկությունների ժամանակ ցանկալի արդյունքներն ապահովելու համար, իսկ որոշների դեպքում էլ Ջհանգիրյանը «կացնային» ճնշումները փոխարինել է գայթակղիչ առաջարկներով, այդ թվում՝ կարիերային առաջխաղացմամբ՝ խոստանալով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը։ Ընդ որում՝ գայթակղիչ առաջարկով հրապուրվել է մի դատավոր, որը, նախքան ԲԴԽ անդամ դառնալը, վայելում էր հարգանք գործընկերների շրջանում, իսկ հիմա միացել է իշխանությունների կամքը կատարողներին։
Ստացվում է՝ ԲԴԽ-ն, որը ստեղծված է դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար, ինքն է դառնում պատուհաս՝ անկախ դատավորների համար։
Ինչպես հայտնի է՝ 93 դատավոր մասնակցել է ստորագրահավաքին՝ պահանջելով Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով հրավիրել՝ օրակարգում ընդգրկելով հետևյալ հարցերը.
-դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,
-դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը:
Չի բացառվում, որ ԲԴԽ դատավոր-անդամներին անվստահություն հայտնեն՝ Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում։
- 10:45 25.01.25 Հայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Կարդալ ավելին
- 10:15 25.01.25 Փրկարարները տրանսպորտային միջոցները դուրս են բերել արգելափակումից Կարդալ ավելին
- 10:00 25.01.25 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կարդալ ավելին
- 09:45 25.01.25 Լույս չի լինելու․ հասցեներ Կարդալ ավելին