Լրահոս
Իրավական
22:07
26.02.20
84

Դավիթ Սանասարյանը մեղավո՞ր չէ անչափահասի վրաերթի գործով

Պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կարճվել է անչափահասի վրաերթի քրեական գործը, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Անչափահաս տուժողի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ըստ էության հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է, որ Սանասարյանն է վրաերթի ենթարկել անչափահասին: