Լրահոս
Տարածաշրջան
19:00
11.09.25
233

Ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը

Img default alt hy

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ջուանշեր Բուրճուլաձեին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Դատարանի որոշման հիման վրա Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի եկամուտների օրինականացման մեղադրանքով, որը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու հետ», – հայտնել է ՊԱԾ-ը։