Լրահոս
Հայաստան
18:43
06.02.22
331

Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը։

Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել։

Վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: