Լրահոս
Քաղաքական
19:08
11.09.25
253

Եթե ընդդիմությունը օրակարգ չունի և ասելիք չունի, ապա ինչո՞ւ են ՔՊ-ի բոլոր ելույթները նվիրված ընդդիմությանը․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Եթե, ինչպես իշխանությունները նշում են, ընդդիմությունը օրակարգ չունի և ասելիք չունի, ապա ինչո՞ւ են նրանց բոլոր ելույթները նվիրված ընդդիմությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Միայն Նիկոլ Փաշինյանը, կամ նիկոլական պատգամավորը կարա ասի, որ մենք պատերազմում պարտվել ենք, որի արդյունքում ձեռք ենք բերել ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և հիմա ավելի պաշտպանված ենք։ Աշխարհում երկրորդ դեպք չկա, որ պատերազմից հետո, պարտությունից հետո թույլ տաս դա վաճառես քո հասարակությանը իբրև ինքնիշխանության նվաճում։ Սա ա խաղաղության մասին սրանց պատկերացումը։ Հանձնել են երկիրը, 5000 զոհ, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Սրա խաղաղությանը որտե՞ղ ա», — նշել է Սաղաթելյանը։