Լրահոս
Աշխարհ
22:48
16.04.19
179

Ֆրանսիան ազգային դրամահավաք է սկսել և «Ավե Մարիա» է երգում

Համազգային ողբերգություն Ֆրանսիայում: Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ցնցել է ամբողջ մոլորակը: Ֆրանսիայի ժողովրդին զորկացություն հայտնելուց բացի, աշխարհի տարբեր երկրներում սկսվել է դրամահավաք համաշխարհային պատմության գլուխգործոցը վերականգնելու համար: Ֆրանսիական երկու միլիարդատեր ընտանիքներ միասին արդեն 300 միլիոն եվրո են նվիրաբերել՝ ռեստավրացիայի համար: Մասնագետների նախանական գնահատականով՝ այրվել է տաճարի 2/3-րդ: Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին պետք է պատարագ լիներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: