Լրահոս
Հասարակական
16:11
11.05.22
304

Գյումրիի տներից մեկում մահացած հայտնաբերված մայրն ու տղան նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել

Img default alt hy

Գյումրիի տներից մեկում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել, «News.am»-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Բնակարանը գազաֆիկացված չի եղել, ինքնաշեն գազօջախ են սարքել, ռետինե խողովակի տարածությունը չի պահպանվել, գազի արտահոսք է եղել, մահացել են տան երկու բնակիչները։ Մահացած տղամարդը 47 տարեկան էր, իսկ նրա խորթ մայրը՝ 86։ Մեկուկես տարի առաջ էին տեղահանվել Արցախից»,- ասել է Վարդան Թադևոսյանը։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):