-
Հասարակական
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ
12:2517.07.26 -
Հասարակական
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
12:0017.07.26 -
Հասարակական
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
11:4617.07.26 -
Հասարակական
Ծնվել է 11 հազար 720 երեխա. ՀՀ է ժամանել 1 մլն 802 հազար մարդ․ Վիճակագրական կոմիտեն թվեր է հրապարակել
11:1417.07.26 -
Տնտեսական
Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»
10:4617.07.26 -
Հասարակական
Գյումրիում վերջապես բացվեց Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանը
10:3417.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
10:1217.07.26 -
Մամուլի տեսություն
Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
09:5617.07.26 -
Մամուլի տեսություն
Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»
09:4517.07.26 -
Միջազգային
Կիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ Euractiv
23:5516.07.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
23:3716.07.26 -
Միջազգային
Թրամփը համաձայն է, որ Իսրայելը փորձում է ազդել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա
23:3016.07.26 -
Հասարակական
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
23:1516.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումները շարունակում են Ռուսաստանն ու Ուկրաինան. Զելենսկին փոխում է ՊՆ ղեկավարին
22:0816.07.26 -
Իրավական
Բաքվի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանի կյանքը վտանգված է. ահազանգում է փաստաբանը
21:4516.07.26 -
Հասարակական
Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:1516.07.26 -
Միջազգային
Իրանը զանգվածային հարձակում է սկսել ԱՄՆ օբյեկտների վրա. Թրամփն արագացնում է զենքի արտադրությունը
21:0016.07.26 -
Հասարակական
Քուչակ գյուղում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ
20:4516.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևի խոստովանությունը. հայ գերիների հարցով ազդեցիկ համաժողով է կազմակակերպվել ԵԽ-ում
20:1516.07.26 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել համակարգված պայքար մղել ձախ քաղաքական ուժերի դեմ
20:0616.07.26 -
Քաղաքական
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը Հայաստանի առաջնահերթություններից է․ Վահագն Խաչատուրյան
20:0016.07.26 -
Միջազգային
Եթե Մերցը ֆուտբոլիստ լիներ, նա կնստեր պահեստայինների նստարանին․ Սլոտերդայկ
19:4616.07.26 -
Քաղաքական
ԱՄՆ-ը բացում է «Թրամփի ուղին» Ռուսաստանի առա՞ջ. Հայաստանն սկսում է TRIPP-ի համաձայնագրի վավերացումը
19:3016.07.26 -
Հասարակական
Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
19:1516.07.26 -
Հասարակական
Զայրույթից պայթում են Օլիմպավանի երեխաների ծնողները. Խի՞ եք խեղաթյուրում մեր երեխեքի կյանքը
19:0016.07.26 -
Միջազգային
Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ Gripen կործանիչներ ձեռք բերելու համար
17:3016.07.26 -
Քաղաքական
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Խաչատուրյանն ընդունել է Ժաննա Անդրեասյանին
17:1516.07.26 -
Միջազգային
Մոլդովայի ԱԳՆ նախկին փոխնախարարը մեղադրել է նախագահ Սանդուին սահմանադրական նորմերը խախտելու մեջ
16:3116.07.26 -
Քաղաքական
«Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության». Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից
16:1516.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի համար կարևորն իր շահերի ապահովումն է՝ անկախ Կիևում տեղի ունեցող փոփոխություններից․ Պեսկով
16:0016.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
15:0916.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ Factor
14:2416.07.26 -
Միջազգային
Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան
13:5516.07.26 -
Աշխարհ
Կորեայում նախատեսում են արգելել սոցցանցերը մինչև 14 տարեկան երեխաների համար․ Yonhap
13:2816.07.26 -
Միջազգային
«Պետք է հաղթահարել խոչընդոտները». Ֆիդանը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու հույսերի մասին
13:0016.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
12:4616.07.26 -
Հասարակական
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
12:3916.07.26 -
Հասարակական
5 հոգի գիտությամբ զբաղվելու հիմնավորմամաբ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
12:3216.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղամարդու մարմին են գտել շենքի բակում
12:3016.07.26 -
Հասարակական
Տպավորություն է, որ վարչապետը չի ուզում՝ մեր դրոշը ուրիշ երկրում բարձրանա. քաղաքացի
11:2916.07.26 -
Հասարակական
Այսօրվանից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյան
11:0016.07.26 -
Միջազգային
Կառավարական փոփոխությունները Զելենսկու համար կոռուպցիոն հոսքերի վերաբաշխման միջոց են․ Յուլիա Մենդել
10:4516.07.26 -
Միջազգային
Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի խոցման մասին
10:3316.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը 25%-անոց մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներկրվող ապրանքների մեծ մասի համար․ Ռուբիո
10:1016.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»
09:4216.07.26 -
Հասարակական
Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
09:3916.07.26 -
Մամուլի տեսություն
Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»
09:3416.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»
09:2016.07.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ»
09:1316.07.26 -
Իրավական
Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծացնի Եվրոպան. հայ գերիների հարցն են քննարկել Բրյուսելում
23:2915.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցում Տավուշի մարզի Հաղարծին և Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրերում
23:0015.07.26 -
Հասարակական
Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան
22:4515.07.26 -
Տարածաշրջան
Իրանում ուզում են չեղարկել ԱՄՆ-ի հետ հուշագիրը. լարվածությունն աճում է Մերձավոր Արևելքում
22:1915.07.26 -
Հասարակական
Շատ փիս կատաղած ա եղել գայլը. սարսափազդու դեպքից 1 շաբաթ անց դեռ վախեցած է փոքրիկ Դավիթը
21:5115.07.26 -
Քաղաքական
Գյումրիի կառավարումը կշարունակի՞ Ավետիս Առաքելյանը. ընդդիմությունը չի զիջում դիրքերը
20:5615.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ
20:4515.07.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Լարվածությունը պիկին է հասնում Իրանի շուրջ. Թեհրանում «ջիհադի» մասին են խոսում
20:3015.07.26 -
Հասարակական
Գվարդիա են բերում մեր վրա. կտրուկ քայլերի են դիմելու «Մուլտի Սթոունի» աշխատակիցները
20:1615.07.26 -
Իրավական
«Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ
19:5815.07.26 -
Քաղաքական
Լուրջ ճգնաժամի մեջ է Հայաստանի իշխանության լեգիտիմությունը. «շուտով կզգա» Փաշինյանը
19:4415.07.26 -
Հասարակական
Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
19:3015.07.26 -
Քաղաքական
Ո՞վ և ինչո՞ւ է քաղցկեղի պես խժռում Հայաստանի տնտեսությունը. Փաշինյանի «գերխնդիրը»
19:1415.07.26 -
Մշակույթ
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
19:0015.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
18:4415.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Բանտից նամակներ՝ վխտացող բռնապետության մասին. կտրուկ քայլերի են պատրաստ մարդիկ
18:3015.07.26 -
Իրավական
Երևանում շղթայական վթարի պատճառ դարձած 19–ամյա վարորդն ազատվել է տնային կալանքից
17:5415.07.26 -
Տնտեսական
960 դոլար՝ 17 մլն դոլարի դիմաց. առևտրային անհավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
17:0015.07.26 -
Հասարակական
Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. «Հետք»
16:4215.07.26 -
Հասարակական
Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը
16:2715.07.26 -
Աշխարհ
Լարվել է իրավիճակը Քնեսեթում. սկանդալային նախագիծը փլուզո՞ւմ է Իսրայելի բանակը
16:0215.07.26 -
Հասարակական
Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
15:3015.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
15:1715.07.26 -
Քաղաքական
Կառավարության օրակարգ է բերել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու հարցը
15:0415.07.26 -
Քաղաքական
Հասարակությունը կորցնում է իրական արժեքների և կենցաղային սովորույթների տարբերակումը. մեդիափորձագետ
14:5715.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ
14:0715.07.26 -
Միջազգային
Ադրբեջանցիներ են հարձակման ենթարկվել. կատաղի բախումներ են ռուս-ուկրաինական ռազմաճակատում
13:2315.07.26 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով
13:0215.07.26 -
Իրավական
«Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
12:4115.07.26 -
Հասարակական
«Լամբադա» կամուրջը ևս կվերանորոգվի. երբ են նախատեսում աշխատանքների ավարտը
12:0615.07.26 -
Հասարակական
Սկանդալային նախագիծ. ինչո՞ւ են խոշորացված Փամբակ համայնքն ուզում միացնել Վանաձորին
10:3515.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»
10:2115.07.26 -
Մամուլի տեսություն
Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»
10:0115.07.26 -
Մամուլի տեսություն
Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»
09:5615.07.26 -
Մամուլի տեսություն
10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»
09:5015.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ»
09:4215.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պետք է զբաղվի իր քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ, այլ ոչ թե ռուսատյացությամբ․ Մեմա
23:3014.07.26 -
Միջազգային
Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ
23:1514.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին
23:0014.07.26 -
Միջազգային
Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios
22:4614.07.26 -
Հասարակական
Վեհափառը հորդորել է սփյուռքահայ երիտասարդներին զորացնել ազգային ու հոգևոր ինքնությունը
22:3514.07.26 -
Հասարակական
Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
22:2714.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սպառնալիքներ է տեսնում Եվրոպան՝ Հայաստանում. ի՞նչ խումբ է Երևան գալիս և ի՞նչ անելու
22:0514.07.26 -
Միջազգային
Երկրում զինված խմբավորումները կզինաթափվեն մինչև սեպտեմբերի վերջ․ Իրաքի վարչապետ
21:5314.07.26 -
Միջազգային
ՀԴԲ-ն իզուր է ժամանակ վատնում, եթե կասկածելի բան է փնտրում Գրեմի մահվան մեջ․ Թրամփ
21:2114.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2106»-ը
20:4514.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն սպառնացել է Իրանին աննախադեպ հզոր հարված հասցնել Իսրայելի վրա հարձակվելու դեպքում
20:2314.07.26 -
Տնտեսական
Սկանդալ. հայկական ծիրանը «չերեզ Ադրբեջան» Ռուսաստան են տանում՝ իրանականի անվան տակ
20:1514.07.26 -
Հասարակական
Հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
20:0014.07.26 -
Քաղաքական
«Թուրքերի ահ ու սարսափ» գեներալը 70 տարեկան կդառնար. Մանվել Գրիգորյանի զինակիցների հուշերը
19:4514.07.26 -
Հայաստան
Զզվել ենք արդեն. Ծառուկյանի ազատությունն ու իրենց աշխատանքն են պահանջում անգործ մնացած մարդիկ
19:0014.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին․ կան վիրավորներ
18:5014.07.26 -
Իրավական
Զրպարտության համար են մեղադրում Փաշինյանին և դատի են տալիս նրան Հայաստանի քաղաքացիները
18:0714.07.26 -
Միջազգային
Սարսափելի երկրաշարժից 3 շաբաթ անց փլատակներում դեռ մարդկանց են որոնում Վենեսուելայում
18:0014.07.26 -
Հասարակական
Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան-Գյուրջյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
17:4414.07.26 -
Հասարակական
Շան հաչալու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում․ 5 մարդ տեղափոխվել է ոստիկանություն
17:2314.07.26 -
Հասարակական
Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ խորհուրդներ
17:0714.07.26 -
Քաղաքական
Ով մեզ հետ չէ, պետք է նստի՞. քաղաքական աննախադեպ հետապնդումների մասին են ահազանգում փորձագետները
16:5414.07.26
Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում են ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ, մյուս կողմից՝ նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։
Սա պարզապես հակասություն չէ, այլ պետական քաղաքականության երկակիության հերթական դրսևորումն է։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի՝ պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ։ Սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։
Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության ամենախոսուն օրինակներն են։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության շուրջ հանրային քննարկումների պատճառներից մեկը դարձավ այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք։ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հրաժարվել էր դպրոցից հեռացնել Արցախի դրոշը։ Իսկ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդեսի ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տաղավարից հեռացրեց աշակերտի պատրաստած Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» («Տատիկ-պապիկ») հուշակոթողի ձեռագործ աշխատանքը։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետական հաստատություններում Արցախի դրոշի, Արցախի պետականության կամ դրան առնչվող խորհրդանիշների ներկայացումը չի համապատասխանում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նրա ձևակերպմամբ՝ այլևս վերադարձ չի լինելու «Ղարաբաղյան շարժման» գաղափարախոսությանը։
Սակայն հենց այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Եթե պետական հիմնարկներում Արցախի մշակութային ժառանգության ներկայացումը համարվում է անընդունելի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն Հայաստանի Հանրապետությունը՝ ԿԳՄՍ նախարարության միջոցով, 2023-2027 թվականների մշակութային ռազմավարության շրջանակում պետական միջոցներ է հատկացնում «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։
Այս մասին հիշեցնում է նաև կազմակերպության տնօրեն Ապրես Մարգարյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության հաստատած 2023-2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը ճանաչվել են պետական առաջնահերթություն։
Այսպիսով, ստացվում է ակնհայտ իրարամերժ իրավիճակ. նույն պետությունը մի ձեռքով ֆինանսավորում է Արցախի մշակույթի պահպանությունը, իսկ մյուս ձեռքով պատժում է մարդկանց՝ հենց այդ մշակութային ժառանգությունը ներկայացնելու կամ դրա խորհրդանիշները պահպանելու համար։
Եթե Արցախի մշակույթի պահպանումը պետական առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ են այդ թեմայով նախաձեռնությունները պետական հաստատություններում արժանանում պատժի։ Իսկ եթե դրանք հակասում են պետական քաղաքականությանը, ապա ինչո՞ւ է պետությունը շարունակում ֆինանսավորել դրանք պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների միջոցներով։
Այս հարցերը մինչ օրս պատասխան չեն ստացել։
Պետական քաղաքականությունը չի կարող հիմնված լինել երկակի չափանիշների վրա։ Այն չի կարող միաժամանակ խրախուսել և պատժել նույն երևույթը՝ կախված նրանից, թե որտեղ և ում կողմից է այն դրսևորվում։ Նման գործելաոճը ոչ միայն ստեղծում է իրավական և քաղաքական անորոշություն, այլև խարխլում է հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
Արցախի մշակութային ժառանգությունը քաղաքական ճաշակի կամ պահի թելադրանքի հարց չէ։ Այն հայկական մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, որի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունն իր իսկ ռազմավարական փաստաթղթերով ճանաչել է պետական առաջնահերթություն։
Հետևաբար, իշխանությունները պարտավոր են վերջապես հստակեցնել, թե որն է իրական պետական քաղաքականությունը՝ Արցախի մշակույթի պահպանո՞ւմը, թե՞, ընդհակառակը, դրա խորհրդանիշների և դրսևորումների սահմանափակումը։
Եվ այս ամենի ֆոնին չպետք է անտեսել ևս մեկ կարևոր հանգամանք։ Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են հակասական ազդակներ փոխանցել սեփական հասարակությանը, Ադրբեջանը օկուպացված Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Տարբեր միջազգային և մասնագիտական գնահատականների համաձայն՝ ավերվել կամ լրջորեն վնասվել են եկեղեցիներ, հարյուրավոր և նույնիսկ հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, իսկ մի շարք բնակավայրեր հիմնահատակ վերացվել են։
Այս պայմաններում առավել անհասկանալի է դառնում, թե ինչու է հայկական մշակութային ինքնության պահպանման հարցը Հայաստանի ներսում երբեմն ընկալվում ոչ թե որպես պետական առաջնահերթություն, այլ որպես խնդրահարույց կամ անցանկալի երևույթ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
11:30
17.07.26
Մամուլի տեսություն 17.07.2026
Կարդալ ավելին
-
10:20
17.07.26
Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ»
Կարդալ ավելին
-
10:12
17.07.26
ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
Կարդալ ավելին
-
10:05
17.07.26
Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»
Կարդալ ավելին