Լրահոս
Հայաստան
22:05
05.02.22
136

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների թեկնածուների անունները

Img default alt hy

Փետրվարի 8-ին սպասվող Երևանի ավագանու նիստին կնշանակվեն Երևանի քաղաքապետի երեք տեղակալները։

Երևանի ավագանու որոշումների նախագծերում նշվում է երեք թեկնածուի անուն:

Նրանք են՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։