Լրահոս
Մամուլի տեսություն
10:17
27.05.26
1 002

Հնդիկները նորոգում են նոր գնված հնդկական զինտեխնիկան. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սևան քաղաքի անգարներում աշխատող հնդիկ մասնագետներից տեղեկացանք, որ իրենք վերանորոգում են Հայաստան ներկրված զինտեխնիկան, որպեսզի դրանք ուղարկվեն պաշտպանության նախարարության զորամասեր։

Նոր գնված զինտեխնիկայի նորոգելու պատճառը ո՞րն է, հետաքրքրվեցինք մենք։ Մեզ մանրամասներ չասացին, բայց բացատրեցին, որ դրանք Սևանի անգարներում ձևափոխում են, հարմարեցնում են Հայաստանի պայմաններին։

Զինտեխնիկայի մի մասն էլ նորոգման կարիք ունի, քանի որ Հայաստան տեղափոխման ընթացքում վնասվել է։