Լրահոս
Հասարակական
23:17
21.05.26
163

Հրդեհ՝ Լեռնապատ գյուղում. այրվել է տան տանիքն ու գույքը

Img default alt hy

Մայիսի 21-ին, ժամը 12։35 Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ ժամը 15։30-ին։ Այրվել են տան մոտ 48 քմ հատվածը՝ գույքով և տանիքից մոտ 48 քմ հատված։