Լրահոս
Աշխարհ
22:35
08.05.19
148

Իրանը մասամբ կրճատում է «միջուկային» պարտավորությունները

Իրանը միջուկային համաձայնագրի անդամ երկրներին 60 օր է տալիս՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ գտնելու համար: Հասան Ռոհանին հայտարարել է, թե Թեհրանը երկու ամսով երկրի ներսում կպահի հարստացված ուրանն ու ծանր ջուրը, որն ըստ համաձայնագրի պահանջների՝ պարտավոր է արտահանել: Այս լարվածության ֆոնին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը՝ չեղարկել է թռիչքը Բեռլին ու չհայտարարված այցով մեկնել Իրաք՝ քննարկելու Իրանի խնդիրը: Եվրամիության ղեկավարներն էլ հարցը քննարկելու են վաղվա գագաթնաժողովում: