Լրահոս
Առողջապահական
21:35
27.02.20
68

Կորոնավիրուսը Հայաստանին մոտ է. Նախարարը հորդորում է չվախենալ

Վրաստանում, որի հետ այս պահին միակ լիարժեք բաց սահմանն ունենք նոր կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել: Մեր հարեւան երկրի 50-ամյա քաղաքացին Ադրբեջանով Իրանից է ժամանել ու միանգամից մեկուսացվել է: Նրա հետ նաեւ այն 4 մաքսային ծառայողները, որոնք առաջինն են շփվել վարակված տղամարդու հետ: Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին, մեր առողջապահության նախարարը հանգստացնում է՝ կորոնավիրուսը շատ վտանգավոր չէ, գրիպի մի տեսակ է ընդամենը:

Արսեն Թորոսյանն այսօր նաեւ բժշկական դիմակներից է խոսել, որ դրանք չեն պաշտպանում վիրուսից: Սա ասում է այն ժամանկ, երբ դեղատներում գրեթե անհնար է դիմակ, եղածն էլ մի քանի անգամ բարձր գնով է վաճառվում: Որ դիամկները միայն փոշուց են պաշտպանում մեր հեռուստադիտողը դեռ մեկ ամիս առաջ գիտեր Հայլուր-կիրակիի թողարկումից: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը վստահեցրել է, եթե մեր երկրում վիրուսակիր լինի, բոլորն այդ մասին կիմանան: