Լրահոս
Միջազգային
23:30
23.05.26
374

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ BFMTV

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Նշվում է, որ առաջնորդները անդրադարձել են Հորմուզի նեղուցի թեմային։ Հեռուստաալիքը մանրամասներ չի հաղորդում։

BFMTV-ն նաև տեղեկացրել է, որ Մակրոնը խորհրդակցություններ է անցկացրել Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի, Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

Ավելի վաղ Axios պորտալին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքի կնքման կամ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 50/50 է։ Նա հավելել էր, որ մտադիր է շաբաթ օրը խորհրդակցություն անցկացնել իր բանակցողների թիմի հետ և կիրակի օրը որոշում կայացնել Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին։ CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը նշել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է, սակայն չէր բացահայտել՝ արդյոք ինքը հավանություն տվել է դրան։