Լրահոս
Քաղաքական
23:36
29.02.20
80

Մարտի 1. Հայտնի միֆեր եւ թաքնված ճշմարտություն

Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետերը պատրաստ են գալ դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար անձնական միջնորդություն ներկայացնելու: Երկրորդ նախագահին որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր հայտնել է, որ նախկին պաշտոնյանների հետ կա նման պայմանավորվածություն: Ինչպես գիտեք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ պատարաստվում են ներկայացնել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Վաղը լրանում է Մարտի մեկի ողբերգության 12-րդ տարելիցը: Անկախ իրավապաշտպանները, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ «Մարտի 1»-ի մասին պատկերացումները ստեղծվել են այն միֆերի վրա, որոնք 10-ը տարուց ավելի հրամցվել են հանրությանը և փոխարենը անհրաժեշտ հակափաստարկներ չեն հնչել: