Լրահոս
Արցախ
15:59
11.05.22
2 002

Մենք՝ այս հողի տերերը, արդեն վերադարձել ենք, ու այսօր Ղարաբաղը վերածնվում է․ Ալիև

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «այսօր Ղարաբաղը վերածնվում է, բոլոր շրջաններում մեծ տեմպով ընթանում են շինարարական ու վերականգնողական աշխատանքներ»։

«Մենք՝ այս հողի տերերն, արդեն վերադարձել ենք, և  երկինքը դա տեսնում է։ Ամեն օր մենք կառուցում ենք։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ մենք վերջնականապես վերադարձել ենք այս տարածքներ, հարազատ հող ու այստեղ կապրենք  մշտապես»,- ասել է նա։

Ի դեպ, Ալիևն իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտում հնչեցրած բառերը փոփոխելով. «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանն է»»։