Լրահոս
Հասարակական
10:20
02.07.26
211

«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեում գտնվող «Մերգելյանի» անվան ինստիտուտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է, և Արթուր Մ․-ն վայր է ընկել և ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Մ․-ն աշխատում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում՝ որպես դիոդոզիայի բաժանմունքի վարիչ։