Լրահոս
Քաղաքական
16:35
01.07.26
44

Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան

Img default alt hy

Մենք Ադրբեջանի հետ դրական օրակարգի մեջ ենք, բայց կան նաև որոշ ապակառուցողական հայտարարություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն արձագանքելո՞ւ է Ադրբեջանի հայտարարություններին, գործողություններին։

«Եթե արձագանքի կարիք տեսնենք՝ կանենք»։

Հարցին՝ լռելը չի՞ նշանակում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները՝ նա պատասխանեց, որ այս փուլում արձագանքի կարիք չեն տեսել։

Դիտարկմանը, թե «Արևմտյան Ադրբեջան» թեզը պետական մակարդակով է առաջ մղվում՝ ինչպես է ստացվում, որ Ալիևը մի կողմից խաղաղության օրակարգից է խոսում, մյուս կողմից էլ այս թեզն է առաջ մղում՝ Մնացականյանն ասաց. «Այսպիսի դրվագներ լինում ենք, մենք դա ապակառուցողական ենք համարում, եթե հավելյալ արձագանքի կարիք լինի՝ մենք դա կանենք»։